Ինչո՞ւ են մեծ խանութներում շատ դրամարկղներ տեղադրված, բայց մի մասը մշտապես չի գործում
Ցանցային խանութներ այցելելիս նկատած կլինենք, որ առկա դրամարկղների գրեթե կեսը չեն գործում: Այս երևույթը հաճախորդների մեծ մասի մոտ դժգոհություն է առաջացնում, հատկապես երբ ծանր աշխատանքային օրվա ավարտին ստիպված են երկար հերթ կանգնել:
Հավանաբար բոլորն ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ առևտրի ցանցերում դրամարկղների մի մասը մշտապես չեն գործում: Հիմնականում չեն սպասարկում առկա դրամարկղների 2/3-ը: Այս երևույթը հաճախորդների մեծ մասի մոտ դժգոհություն է առաջացնում, հատկապես երբ ծանր աշխատանքային օրվա ավարտին ստիպված են երկար հերթ կանգնել: Օրինաչափ հարց է ծագում. ինչո՞ւ են ստեղծում այդքան շատ դրամարկղներ, եթե մի մասը չի գործում:
Հարցի պատասխանը բավականին պարզ է՝ հաճախորդների հոսքը միշտ նույնը չէ: Օրվա, շաբաթվա, ամսվա ու նույնիսկ տարվա ինչ-որ առանձին պահերի հաճախորդների թիվը փոփոխվում է: Բոլոր կետերի միաժամանակյա աշխատանքի հետևանքով գանձապահների մի մասը միշտ անգործ նստելու է: Դա իր հերթին կհանգեցներ ապրանքների ինքնարժեքի վրա: Այդ պատճառով գանձապահները հերթափոխով են աշխատում:
Դրամարկղները խանութում գործում են ըստ անհրաժեշտության: Օրինակ՝ առավոտյան, երբ գնորդների հոսքը մեծ չէ, մեկն էլ կարող է սպասարկել: Իսկ ճաշի ժամին կամ երեկոյան, երբ հաճախորդների հոսքը մեծանում է, կարող են սպասարկել մի քանիսը:
Տոնական օրերին, օրինակ, սովորաբար աշխատում են բոլոր դրամարկղները, քանի որ հոսքը մեծ է: Լրացուցիչ դրամարկղները հենց այդ օրերի համար են տեղադրված: Թեև դրամարկղային կետի ստեղծումը ծախսատար է, սակայն տոնական օրերին դրանց անբավարար քանակը կարող է գնորդների թվի, ըստ այդմ էլ՝ եկամտի նվազման հանգեցնել:
Գոյություն ունի ևս մեկ հանգամանք, որի պատճառով դրամարկղների մի մասը մշտապես չի գործում: Գանձապահը ցանցային խանութում իրականում «գանձապահ» չէ. այս աշխատակիցը խանութում կատարում է նաև այլ գործառույթներ, օրինակ՝ դասավորում է ապրանքը, գներն է փակցնում, օգնում է հսկիչին՝ կասկածելի հաճախորդներին հսկելու համար, ստուգում է պիտանելիության ժամկետը, աջակցում է հաշվարկների ժամանակ և այլն:
Ավելի քան 10 տարի միջազգային խոշոր կորպորացիաներում և առևտրային ցանցերում մարքեթինգի ոլորտում աշխատած մասնագետն ավելի վաղ պատմել էր բազմաթիվ խորամանկ հնարքների մասին, որոնք կիրառվում են նշված ոլորտում՝ սովորական մարդկանց հարկադրելու գնել ավելին, քան անհրաժեշտ է:
Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։
Մեծ Բրիտանիայի իրական համախառն ներքին արդյունքը հուլիսից սեպտեմբեր աճել է 0,7 տոկոսով՝ նախորդ եռամսյակի 0,5 տոկոսի դիմաց։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների ոլորտն էր։
Ամերիկյան Kraus Hamdani Aerospace ընկերությունը նոյեմբերի 12-ին հայտնել է, որ ԱՄՆ բանակն իր գնումների ծրագրերից մեկի համար ընտրել է K1000ULE էլեկտրական անօդաչու թռչող սարքը։ Ընկերությունը չի հրապարակել պատվերի ծավալը կամ մատակարարման ժամկետները։
Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։
Մեծ Բրիտանիայի իրական համախառն ներքին արդյունքը հուլիսից սեպտեմբեր աճել է 0,7 տոկոսով՝ նախորդ եռամսյակի 0,5 տոկոսի դիմաց։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների ոլորտն էր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկրկնապատկի Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, եթե Մեխիկոն չկանգնեցնի դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների խմբերին։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի խոսքով՝ 2025 թվականի հունվարից ի վեր այդպիսի որևէ խումբ չի հասել ԱՄՆ-ի սահմանին։

Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա