Categories: ՏՏ

Ինժեները նեյրոնային ցանցի միջոցով նոր սարք է ստեղծել, որն արգելում է կատուներին տուն մտնել, երբ նրանք սատկած թռչուններ են բերում

Կատվի դուռը փակվում է 15 րոպե եւ ուղարկում «սպանողի» եւ նրա զոհի լուսանկարները տիրոջը:

Ինժեներ Ամազոն Բեն Համմը հոգնել էր այն հանգամանքից, որ իր կատուն մշտապես տուն էր բերում սատկած թռչուններ և առնետներ: Նա որոշել էր, այլևս կենդանուն ներս չթողնել` զոհը բերանում:

Իր ելույթներից մեկի ժամանակ ինժեները պատմել է, որ մոտավորապես յուրաքանչյուր 10-րդ գիշերը` ժամը 3-ին, իր կատուն տուն էր բերում սատկած փոքրիկ կենդանիներ, երբեմն նույնիսկ կիսամեռ` այդ դեպքում ինքն էր ստիպված սպանել նրանց: Մի անգամ կատուն «նվեր» է բերում ճիշտ  այն ժամանակ, երբ տերը սեքսով էր զբաղվում: Նա անհանգստանում է կատվին ամբողջ գիշեր դուրսը պահել, բայց չի էլ ուզում ներս թողնել:

Խնդիրը լուծելու նպատակով ինժեները մի սարք է ստեղծում, որը լուսանկարում է կատվին այն ժամանակ, երբ վերջինս փորձում է տուն մտնել զոհը բերանում:

Դրա համար նա գնել է խորը ուսուցման համար նախատեսված Amazon DeepLens տեսախցիկ և տեղադրելայն դռան առջև:

Ինժեներից մի քանի ամիս է պահանջվել, որպեսզի շուրջ 23 000 լուսանկար անի և բաժանի 4 մասի` նեյրոնային ցանց ստեղծելու համար: Նա ներբեռնել է բոլոր լուսանկարները մեքենայական ուսուցման համար ծառայություն և ստեղծել կատուների փակ դռների մասին ալգորիթմ: Սարքը որոշում է` կատուն հեռանում է` թե վերադառնում, և եթե վերջինս գալիս է զոհի հետ, ապա համակարգը դուռը կողպում է 15 րոպե, այդ ընթացքում լուսանկարում է կատվին և լուսանկարներն ուղարկում թռչունների պաշտպանությամբ զբաղվող Audubon Society բնապահպանական կազմակերպություն:

Ինժեները հույս է հայտնել, որ հետագայում կկարողանա հավաքել ավելի շատ տվյալներ, որպեսզի համակարգը կարողանան օգտագործել նաև այդ խնդիրն ունեցող այլ մարդիկ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021