Ավտոմաքսատունն ի վերջո կտեղափոխվի՞ Գյումրի
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր անդրադարձել է Վարչապետի այն հանձնարարականին, ըստ որի՝ ավտոմաքսատունը Երևանից Գյումրի պետք է տեղափոխվի:
Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու հանձնարարությունը չի կատարվում: ՊԵԿ նախագահը հարցին հարցով է արձագանքել.
Իսկ ո՞վ է ասել, որ չի կատարվում: Վարչապետը ձեր հարցի պատասխանը հնչեցրել է ԱԺ-ում, որ ավելի համապարփակ լուծում է տրվել՝ Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը, որը ոչ միայն իրականացնելու է ավտոմաքսատան ֆունկցիան, այլև շատ ավելի ընդգրկուն գործառույթներ: Դրա մեկնարկն արդեն տրվել է, բայց տարիների ընթացքում կլինի,- ասել է ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ լինելու են Հյուսիսային և Հարավային արտաքին գործունեության սպասարկման կենտրոններ:
Դավիթ Անանյանը նշեց նաեւ, որ Շիրակի՝ Հյուսիսայինի կենտրոնի վայրն արդեն ընտրված է: Ֆինանսական միջոցները հավանաբար կլինեն դոնորների եւ վարկային միջոցների հաշվին. «Նախնական հաշվարկով 19-21 մլն դոլարի շրջանակներում կլինի յուրաքանչյուր կենտրոնը»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում որոշ ժամանակ առաջ գրել էր. «ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»:
Չիկագոյի համալսարանի Hyde Park Labs կենտրոնում սկսել է աշխատել IBM-ի՝ Իլինոյս նահանգում տեղակայված առաջին քվանտային համակարգիչը։ Այն նախատեսված է քվանտային ալգորիթմներ մշակելու և իրական սարքի վրա փորձարկելու համար։
Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները նոյեմբերի 9-ին և 10-ին հանդիպում են Փարիզում։ Օրակարգում են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, Մերձավոր Արևելքի իրավիճակը և էներգամատակարարման անվտանգությունը։
Ավստրալիացի հետազոտողները նեյրացանցերի ուսուցման արդյունքների տարբերությունը կապել են մեկնարկային պայմանների ֆրակտալ կառուցվածքի հետ։ Նրանց փորձերում նույնիսկ գրեթե նույն կարգավորումներով ուսուցանված ցանցերը կարող էին տարբեր պատասխաններ տալ։
CERN-ի LHCb փորձարարական խումբը ստացել է B⁰ մեզոնի՝ մյուոնի և հակամյուոնի տրոհման վկայություն։ Ըստ Ստանդարտ մոդելի՝ այս պրոցեսը տեղի է ունենում նման մեզոնների մոտավորապես յուրաքանչյուր տասը միլիարդ տրոհումից մեկում։
Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։
Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները նոյեմբերի 9-ին և 10-ին հանդիպում են Փարիզում։ Օրակարգում են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, Մերձավոր Արևելքի իրավիճակը և էներգամատակարարման անվտանգությունը։
Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։
Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։
NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա