Categories: ՏՏ

Աջակցության 17-րդ միջոցառումը հաստատվել է. բարձր տեխնոլոգիական ընկերությունները դրամաշնորհ կստանան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ներկայացմամբ՝ մինչև 10 մլն դրամ կստանան 2 տարուց քիչ գործող, մինչև 20 մլն դրամ՝ 2 տարուց ավելի գործող ընկերությունները, և համաֆինանսավորմամբ մինչև 30 մլն դրամ կստանան վենչուրային և այլ ներդրումներ ներգրավածները:

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագիրը, որից կարող են օգտվել բարձր տեխնոլոգիական ոլորտի տնտեսավարողները. տրամադրվելու են դրամաշնորհներ՝ ըստ գործունեության ժամկետի և տեսակի:

Մասնավորապես, նախատեսվում է մինչև 10 մլն դրամի դրամաշնորհ տրամադրել բարձր տեխնոլոգիական այն ընկերություններին, որոնք գործունեություն են ծավալում 2 տարուց քիչ: Մինչև 20 մլն դրամի չափով դրամաշնորհ կտրամադրվի 2 տարուց ավելի գործունեություն իրականացնող կազմակերպություններին:

Համաֆինանսավորման սկզբունքով մինչև 30 մլն դրամի դրամաշնորհ կտրամադրվի բարձր տեխնոլոգիական այն ընկերություններին, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ: Նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ սա վերաբերում է այն ընկերություններին, որոնք այս տարվա ընթացքում վենչուրային կամ այլ տիպի («ներդրող հրեշտակներ») ներդրումներ կներգրավեն:

Հակոբ Արշակյանը ներկայացնում է 17-րդ միջոցառումը / © ՀՀ կառավարություն

Նախարարի ներկայացմամբ՝ միջոցառման անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ ոլորտի 185 ընկերությունների շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով՝ մի մասը կրել են վնասներ, իսկ մի մասի մոտ ի հայտ է եկել պարապուրդ: Ծրագրով նախատեսվում է մեղմացնել վնասները, ինչպես նաև՝ ապահովել զբաղվածությունը՝ նոր միջոցներ, նոր արդյունք ու նոր հնարավորություններ ստեղծելով:

Առաջիկայում նախատեսվում է ծրագրի իրականացման համար ստեղծել հանձնաժողովներ, որից հետո կներկայացվեն նաև հայտերի ընդունման ընթացակարգերը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021