Categories: ՏՏ

Իլոն Մասկը ցուցադրել է մարդու գլխում տեղադրվող Link չիպի նոր տարբերակը

Neuralink-ի վերամշակված մոդելն արդեն փորձարկվում է խոզերի վրա: Այն առաջին հերթին նախատեսված է հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են կաթվածը, դեմենցիան և Ալցհեյմերի հիվանդությունը:

Օգոստոսի 28-ին Իլոն Մասկն անցկացրել է Neuralink տեխնոլոգիայի հանրային երկրորդ ցուցադրությունը: Ներկայացրել է նեյրոինտերֆեյսի վերամշակված տարբերակը, պատասխանել է հարցերին և ցուցադրել արդյունքները երկու խոզերի վրա. չիպերը հաջողությամբ իմպլանտավորել են խոզերի վրա և հաշվարկել են ուղեղի ակտիվությունը:

Նա հայտարարել է, որ առաջին հերթին Neuralink-ը նախատեսված է հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են կաթվածը, դեմենցիան և Ալցհեյմերի հիվանդությունը: Ցուցադրությունն ուղղված է տաղանդավոր մասնագետների որոնմանը՝ ծրագրի վրա աշխատելու, և ոչ ներդրումների համար:

Link / © Neuralink

Միլիարդատերը համեմատել է Neuralink-ի նոր տարբերակը մյուս նեյրոինտերֆեյսների և նախկին նախատիպերի հետ:

Link / © Neuralink
Link / © Neuralink
Link / © Neuralink

Ներկայումս ամբողջ էլեկտրոնիկան 23×8 մմ չափերով չիպի մեջ է, որը ստացել է Link անվանումը:

Link / © Neuralink

Link-ը տեղադրվում է մաշկի տակ և գանգի միջով միանում է ուղեղին: Չիպն ամբողջությամբ ծածկվում է իմպլանտավորումից հետո և չի զգացվում, միաձուլվում է գանգոսկրի հետ և արտաքինից չի երևում:

— Նոր չիպն առավել գործառույթային և արտադրողական է, քան նախորդ մոդելները, կարող է փոխանցել երաժշտություն և Bluetooth-ի միջոցով աշխատել տարբեր սարքավորումների հետ:

— Էլեկտրոդների քանակը՝ նեյրոններից տեղեկատվության փոխանցման համար, կրճատվել է՝ 3072-ից հասնելով 1024-ի:

— Ուղեղի ակտիվության հաշվարկումը կատարվում է չիպի ներսում, իսկ չիպի տվյալները փոխանցվում են անլար կապի միջոցով. Neuralink-ի կառավարման համար մշակվելու է բջջային հավելված: Գործողության շառավիղը՝ 10 մ:

— Թիմի հիմնական խնդիրը երկարակյաց սարքավորման ստեղծումն է, որն առանց խափանման կաշխատի տասնյակ տարիներ:

Link-ի տեղադրում / © Neuralink

Սարքավորումը լիցքավորվում է գիշերվա ընթացքում՝ մագնիսական լիցքավորման միջոցով:

Իմպլանտացիան իրականացնում է ռոբոտ-վիրաբույժը. անցք է բացում գանգի վրա և Link-ը նուրբ լարերի միջոցով միացնում ուղեղին:

Link / © Neuralink

Մասկը խոստանում է, որ վիրահատությունն ընթանալու է մոտ մեկ ժամ և կարող է իրականացվել առանց անզգայացման. հյուսվածքների ու նյարդային համակարգի վնասման վտանգ չկա: Նույն էր պացիենտը դուրս է գրվելու հիվանդանոցից:

Անլար լիցքավորումը նման է Apple Watch-ի լիցքավորման սարքին / © Neuralink

Վիրահատությունից հետո բացվածքը վերաճում է, իսկ մարդիկ նույնիսկ չեն կասկածի, որ մարդու մոտ նեյրոիմպլանտանտ է տեղադրված:

Link-ի տեղադրումը / © Neuralink

Սարքավորման աշխատանքը Մասկը ցուցադրել է երկու խոզերի վրա, որոնց հաջողությամբ չիպեր են տեղադրել ցուցադրությունից երկու ամիս առաջ:

Ռոբոտ / © Neuralink
Link-ի միացում / © Neuralink

Մասկը նշել է, որ այն կարծես Fitbit լինի՝ մեր գանգում տեղադրված: Նրա խոսքով՝ խոզն առողջ ու երջանիկ է: Իմպլանտի հեռացումը նյարդային համակարգի վրա չի ազդում. խոզերից մեկից հեռացրել են չիպը. նա շարունակում է իրեն լավ զգալ: Այդ պատճառով Neuralink-ը հնարավոր է ցանկության դեպքում հեռացնել կամ առանց առողջությանը վտանգ սպառնալու թարմացնել՝ տեղադրելով նոր մոդելը:

Էկրանների վրա ցուցադրվել է խոզի ուղեղի ակտիվությունը. չիպը հետևել է ուղեղի շոշափողական կենտրոնի ակտիվությունը և արձագանքել է մարմինների հետ շփմանը:

Չիպը նրբորեն աշխատում է նյարդային համակարգի հետ: Օրինակ՝ երբ խոզն ուտելիք է գտել, արձանագրվել է նեյրոնների ակտիվության բարձր ցուցանիշ:

Link-ի աշխատանքը խոզի մոտ / © Neuralink

Առայժմ Մասկը ցուցադրել է միայն ուղեղի ազդանշանների ընթերցանությունը, սակայն հեռանկարում նախատեսվում է, որ չիպը կկարողանա ոչ միայն հաշվարկել, այլև ձայնագրել տեղեկատվությունը՝ բուժական նպատակներով:

Link / © Neuralink

Մասկը հայտարարել է, որ 2020թ. հուլիսին ամերիկյան FDA-ն Neuralink-ը դասակարգել է որպես նորարարական պրոդուկտ:

Հիվանդությունները, որոնք կարող է բուժել այս տեխնոլոգիան / © Neuralink

Անվտանգության ընթացիկ թեստերը բոլոր մակարդակներում բարձր գնահատական են ցույց տալիս:

Link / © Neuralink
Link / © Neuralink
Link / © Neuralink
Neuralink-ի թիմը / © Neuralink

Ցուցադրությունից հետո Neuralink-ը պատասխանել է լրագրողների հարցերին: Առանձնացնում ենք ամենակարևոր շեշտադրումները.

— Չիպն անվտանգ է: Այն վերջնական չէ. բարելավվելու է:

— Առաջիկայում չիպը հնարավոր կլինի օգտագործել Tesla մեքենաների կառավարման համար:

— Neuralink-ը հնարավոր կլինի օգտագործել խաղերի կառավարման համար (այդ թվում՝ StarCraft):

— Նախատեսվում է, որ օգտագործվելու է հավելյալ իմպլանտ, որը կօգնի վերականգնել ամբողջ նյարդային համակարգի աշխատանքը: Տեղեկատվության փոխանցման արագությունը կաթվածահար եղած մարդկանց կօգնի լիարժեք քայլել և շարժվել՝ միայն նյարդային համակարգի ուժով:

— Խոզերը փորձարկվել են, քանի որ շատ նման են մարդկանց և ուտել սիրում են:

— Այն մեծ պոտենցիալ ունի. կարող է տեսողություն ձևավորել կույրերի համար:

— Չիպն ու նրա տեղադրումը սկզբում թանկ են լինելու, սակայն գինն արագորեն նվազելու է՝ հասնելով մի քանի հազար դոլարի, ներառյալ՝ վիրահատությունը:

Ամբողջական հեռարձակումը / © Neuralink

Ընկերությունը պատրաստվում է մարդկանց վրա առաջին փորձերին և սպասում է ստուգումների անցկացմանը, թույլտվությունների ու լիցենզիաների տրամադրմանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021