Categories: ՏՏ

Երկրաչափության ուսուցիչը Half-Life: Alyx-ում է դասը վարել

Խաղերի լեգենդար սերիայի շարունակության ամենասկզբում հայտնաբերված «պասխալկան», պարզվել է, շատ օգտակար է աշակերտներին տան պայմաններում ուսուցանելու համար:

Half-Life: Alyx շութերը (անգլ.՝ shooter՝ կրակոց), որը պաշտոնապես ներկայացվել է մարտի 23-ին, արդեն բազմաթիվ հիացական արձագանքներ է ստացել: Այնտեղ կան դինամիկ հրաձգություններ, սարսափելի նկուղներ, հետաքրքիր շինություններ և շատ այլ ուշագրավ մանրամասներ գեյմերների համար: Սակայն որոշ գեյմերների ուրախացրել են մի քանի մարկերներն ու ջնջոցները, որոնք մշակողների կողմից թողնվել են լքված ջերմոցում՝ խաղի առաջին տեղանքներից մեկում:

Օգտատերերը միանգամից սկսել են մտավոր մարզումներ իրականացնել՝ նկարելով կեղտոտ ապակու վրա, և ցանցում կիսվել իրենց «գլուխգործոցներով»: Սակայն նրանց բոլորին գերազանցել է Չարլզ Կումբերը. դպրոցական ուսուցիչ՝ Սան Դիեգոյից: Տղամարդն օգտագործել է մշակողների «պասխալկան»՝ 7-րդ դասարանցիների համար երկրաչափության առցանց դասընթաց վարելու համար:

Կումբերը VR լրակազմի օգնությամբ 17 րոպեանոց տեսանյութ է ձայնագրել, որտեղ Half-Life: Alyx-ի գլխավոր հերոսի անունից աշակերտներին պատմել է անկյունների մասին և բացատրել է դրանց հիմնական առանձնահատկությունները: Դրա շնորհիվ կորոնավիրուսի պատճառով կարանտինում գտնվող աշակերտները կարող են տանը նստած սովորել երկրաչափություն:

Երկրաչափության հետաքրքիր դասընթաց / Charles Coomber

Կումբերն առաջին անգամը չէ, որ համակարգչային խաղն ու առցանց տեխնոլոգիաներն օգտագործում է դեռահասներին սովորեցնելու համար: Ուսուցիչը եռաչափ տեսանյութ է ձայնագրել ԱՄՆ-ում ռասայական խտրարության վերաբերյալ, ինչպես նաև աշխույժ ընդմիջումների համար օգտագործել է Beat Saber երաժշտական խաղը:

Ներկայումս Half-Life: Alyx-ը հասանելի է միայն VR լրակազմի բաժանորդներին: Խաղի արժեքը Steam առցանց ծառայությունում մոտ 7 հազար դրամի սահմաններում է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021