Categories: ՏՏ

«Յանդեքսն» ըստ խցանումների սկսել է գնահատել ինքնամեկուսացման մակարդակը

Ռուսաստանի և ԱՊՀ երկրների 1 միլիոն և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում, այդ թվում՝ Երևանում, ինքնամեկուսացման միջին մակարդակն առավելագույն 5-ից 3 է:

«Յանդեքսը» սկսել է ընկերության հավելվածի օգտագործման վերաբերյալ չանձնավորված տվյալների օգնությամբ հաշվարկել ռուսական քաղաքների բնակիչների ինքնամեկուսացման ցուցանիշները: Այս կամ այն քաղաքի ինքնամեկուսացման մակարդակը կարելի է դիտել նախագծի էջում, ինչպես նաև «Յանդեքսի» գլխավոր էջում և «Յանդեքս քարտեզում»:

Նախագծում ներկայումս ներկայացված են բոլոր քաղաքները, որոնք ունեն 1 մլն-ից ավելի բնակչություն: Առաջիկայում ինքնամեկուսացման ցուցանիշները կհաշվարկվեն նաև 50 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքների համար:

Ցուցանիշը թարմացվելու է ամեն օր: Ինքնամեկուսացումն արտահայտվում է 0 արժեքից սկսած՝ երբ փողոցներում շատ մարդիկ կան, մինչև 5՝ երբ բոլորը տանն են:

Մարտի 28-ի դրությամբ՝ միլիոնանոց քաղաքներում ինքնամեկուսացման միջին ցուցանիշը 3 է: Ինքնամեկուսացման մակարդակով «առաջատարներն» են Պերմը, Չելյաբինսկը և Կրասնոյարսկը՝ 3,2 միավորով: Սամարան, Ուֆան և Եկատերինբուրգը ստացել են 3,1 միավոր: Նովոսիբիրսկի, Վորոնեժի և Օմսկի ինքնամեկուսացումը 3 միավոր է: Քիչ են տանը նստում Մոսկվայում և Դոնի Ռոստովում՝ 2,9: Ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են Վոլգոգրադում և Կազանում՝ 2,8, ինչպես նաև Կրասնոդարում՝ 2,6 միավորներով:

Նախագծի էջում կարելի է նաև տեսնել, թե ինչպես է ցուցանիշը փոխվել օրերի կտրվածքով: Երևում է, որ ինքնամեկուսացման մակարդակն աճում է շաբաթ և կիրակի օրերին, իսկ մարտի 16-ից հետո՝ նաև աշխատանքային օրերին:

Նախագծում ներկայացված են նաև ԱՊՀ այն երկրները, որտեղ գործում է «Յանդեքս» ծառայությունը: Քարտեզից երևում է, որ Երևանում մարտի 30-ի դրությամբ ինքնամեկուսացման մակարդակը 3 է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021