Categories: ՏՏ

Կորոնավիրուսի պատճառով Zoom-ով կրկին մահվան դատավճիռ է կայացվել

Գործը քննվել է առցանց տարբերակով՝ դատական գործընթացի բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով: Տեսակապի միջոցով մահապատժի մասին որոշման կայացումն արժանացել է իրավապաշտպանների քննադատությանը:

Թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող տղամարդը Սինգապուրում Zoom տեսակապի միջոցով դատապարտվել է մահապատժի: Սա քաղաք-պետությունում առաջին դեպքն է, երբ նման դատավճիռ կայացվում է հեռավար կարգով:

Սինգապուրի Գերագույն դատարանի մամուլի քարտուղարը հաղորդել է, որ գործը քննվել է առցանց տարբերակով՝ դատական գործընթացի բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով: Սինգապուրն ապրիլի սկզբից գտնվում է կարանտինում, երբ Covid-19-ով վարակվածների թիվը կտրուկ աճել է: Դատական բոլոր կարևորագույն գործերը քննվել են հեռավար, չնայած որոշները հետաձգվել են:

Human Rights Watch-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները գործի հեռավար դիտարկման արդյունքում կայացված որոշումը համարել են անսիրտ և այդ կապակցությամբ խիստ անհանգստություն հայտնել: Նմանատիպ երևույթ մայիսի սկզբին գրանցվել էր Նիգերիայում, որտեղ տղամարդը սպանության համար էր դատապարտվել մահապատժի: Այս դեպքը նույնպես քննադատվել էր իրավապաշտպան խմբերի կողմից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021