Categories: ՏՏ

Հովհաննես Ավոյանի Picsart-ը 130 մլն դոլար ներդրում է ներգրավել

Հիմնադրման օրվանից ի վեր ընկերությունը ներգրավել է ընդհանուր առմամբ 195 մլն դոլար: Տարեկան ավելի քան 100 մլն դոլար շահույթ ունեցող Picsart-ը ներկայումս 1 մլրդ դոլարից բարձր է գնահատվում:

Հովհաննես Ավոյանի հիմնադրած Picsart ընկերությունը 130 մլն դոլար ներդրում է ներգրավել` դառնալով ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ «միաեղջյուր» (այդպես են անվանում 1 մլրդ դոլարը գերազանցող արժեք ունեցող ընկերությունները, խմբ.):

Ֆոտոծառայությունը 130 մլն դոլարը ներգրավել է ֆինանսավորման C փուլում, որի հիմնական ներդրողը SoftBank-ն է: Ինչպես հաղորդվում է, գումարի ներգրավմանը մասնակցել են նաև G Squared-ը, Tribe Capital-ը, Sequoia-ն, DCM-ը, Graph Ventures-ը և Siguler Guf & Company-ն:

Հիմնադրման օրվանից ի վեր ընկերությունը ներգրավել է ընդհանուր առմամբ 195 մլն դոլար: Տարեկան ավելի քան 100 մլն դոլար շահույթ ունեցող Picsart-ը ներկայումս 1 մլրդ դոլարից բարձր է գնահատվում:

Picsart-ի հիմնադիրի խոսքով` ծրագիրն աջակցում է վիզուալ մշակույթին և կոտրում է խոչընդոտները ներշնչման և ստեղծագործման միջև: Հովհաննես Ավոյանը ֆոտոծառայությունը հիմնադրել է 2012թ. և ներկայումս ունի շուրջ 800 աշխատակից ամբողջ աշխարհում, այդ թվում` Երևանում, Սան Ֆրանցիսկո, Բանգալոր, Պեկին, Բեռլին, Լոս Անջելես, Մոսկվա, Նյու Յորք և Տոկիո քաղաքներում:

Ընկերությունում հայտնել են, որ ներգրավված միջոցները մտադիր են ուղղել անհատական գործիքների մշակմանը և արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացմանը: Picsart-ը նախատեսում է նաև գրասենյակների ընդլայնում Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021