Փետրվարի 4, 2021, 17:46
Խմբագրություն Hovhannisyan
723

Թուրքական ծառայությունները տեղեկատվական գրոհ են իրականացնում Ռուսաստանի և Հայաստանի դեմ

Տելեգրամյան ալիքն ընդգծում է, որ թուրքերը ձգտում են ամեն ինչ անել` Արցախը հայաթափելու և Ռուսաստանի նկատմամբ անվստահություն սերմանելու ուղղությամբ: Շեշտվում է, որ այսօրինակ քարոզչությունը մեծ տեղ է գտնում նաև հայկական լրատվական տիրույթում:

Ռուս խաղաղապահներն Արցախում
Ռուս խաղաղապահներն Արցախում / © Kavkaz-uzel / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Տելեգրամյան ալիքներից մեկն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ժամանակակից պատերազմներում մեծացել է տեղեկատվական հարձակումների դերը: Այստեղ որպես լավագույն օրինակ է բերվում Հայաստանի նկատմամբ տարվող գրոհը:

Նշվում է, որ ներկայումս թուրքական համապատասխան ծառայությունները զանգվածային գրոհ են իրականացնում Ռուսաստանի և Հայաստանի դեմ: Որպես թիրախ է ընտրվել Արցախի Պաշտպանության բանակը: Ընդգծվում է, որ թուրքերը ձգտում են ամեն ինչ անել` Արցախը հայաթափելու և Ռուսաստանի նկատմամբ անվստահություն սերմանելու ուղղությամբ: Ալիքը շեշտում է, որ այսօրինակ քարոզչությունը մեծ տեղ է գտնում նաև հայկական լրատվական տիրույթում:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արցախի պաշտպանության վերակազմավորման մասին լուրերին: Իրականում, ինչպես նշվում է, դա այդպես չէ, և բերվում է օրինակ, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի ամբողջ երկայնքով միայն Շուշիի մատույցներում են երևում թուրք-ադրբեջանական զինվորներ, այն էլ` պատնեշից այն կողմ, որոնք ելք չունեն դեպի մայրուղի:

Հաղորդվում է, որ ռուս և հայ սահմանապահները և ռուս խաղաղապահները վերահսկում են ամբողջ ճանապարհը: Հայերի փաստաթղթերը հայերն են ստուգում, ռուսներինը` ռուսները: Նշվում է, որ սահմանապահները և խաղաղապահները շատ բարեհամբույր են, հրաշալի հարաբերություններ ունեն տեղացիների հետ:

Իսկ Արցախի պաշտպանության վերակազմավորման մասին ընդգծվում է, որ այն ոչ միայն չի թուլանալու, այլև, հաշվի առնելով նախորդ պատերազմի դասերը, ուժեղանալու է: Համարվում է, որ հիմնական շեշտադրումը կատարվելու է պրոֆեսիոնալ բանակի և հատուկ գործողությունների ուժերի մեծացման վրա: Նշվում է, որ աշնանը տեղի ունեցած պատերազմում հայկական կողմի պարտության պատճառներից մեկը զինծառայողների թվաքանակն է եղել: Շեշտվում է, որ հրադադարի պայմաններում Արցախը կարող է բանակում որակյալ բարեփոխումներ իրականացնել: Եվ թուրքական տեղեկատվական գրոհները հենց այս հարցն են թիրախավորել:

Աղբյուրը նշում է, որ թեև Հայաստանը ներկայումս բազմաթիվ խնդիրներ ունի, սակայն Արցախում ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես ներկայացվում է սոցցանցային մեկնաբանություններում:

Անդրադառնալով Արցախի ՊԲ-ի վերակազմավորման մասին Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը, տելեգրամյան ալիքը նշում է, որ պաշտոնական Երևանն Արցախում տեղի ունեցողի հետ այս պահին ոչ մի առնչություն չունի (այդպիսի տպավորություն է):

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

Սեպտեմբերի 25, 23:43
Ruslan

Հայաստանի՝ չեխական L-39 Skyfox ուսումնական ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորության մասին ենթադրությունները կապում են երկու իրադարձության հետ՝ չբացահայտված պատվիրատուի համար չորս մեքենայի արտադրության և Վահագն Խաչատուրյանի՝ Aero Vodochody այցի։ Սակայն այս տեղեկությունները դեռ չեն հաստատում Հայաստանի հետ պայմանագրի առկայությունը։

Սեպտեմբերի 25, 23:43
Ruslan

Հայաստանի՝ չեխական L-39 Skyfox ուսումնական ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորության մասին ենթադրությունները կապում են երկու իրադարձության հետ՝ չբացահայտված պատվիրատուի համար չորս մեքենայի արտադրության և Վահագն Խաչատուրյանի՝ Aero Vodochody այցի։ Սակայն այս տեղեկությունները դեռ չեն հաստատում Հայաստանի հետ պայմանագրի առկայությունը։

Սեպտեմբերի 21, 14:21
Ruslan

Այսօր մենք նշում ենք մեր Հայրենիքի պատմության կարևորագույն օրերից մեկը՝ Հայաստանի Անկախության օրը։ 35 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանի քաղաքացիները հանրաքվեով պատասխանեցին մի հարցի, որը որոշելու էր երկրի ապագան՝ արդյո՞ք Հայաստանը պետք է լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս։

Սեպտեմբերի 21, 12:19
Ruslan

Եղիշե Մելիքյանի ընտրանին սեպտեմբերի 25-ին Երևանում կընդունի Լատվիային, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիային։

Սեպտեմբերի 19, 20:24
Ruslan

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Սեպտեմբերի 20, 13:12
Ruslan

Rocket Lab-ի Electron հրթիռը սեպտեմբերի 19-ին ուղեծիր է դուրս բերել ճապոնական Synspective ընկերության տասներկուերորդ StriX ռադարային արբանյակը։ Այն նախատեսված է Երկրի մակերևույթը դիտարկելու համար, սակայն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների փորձարկումներից հետո։

Սեպտեմբերի 22, 12:47
Ruslan

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն