Categories: ՏՏ

Ի՞նչ տեսք ունի PlayStation 5-ը և ինչպե՞ս է համացանցն արձագանքել նոր կոնսոլի արտասովոր տեսքին

Եթե կարճ՝ օգտատերերը PS5-ը դիմավորել են մեմերով, ամեն ինչի հետ համեմատելով (տոստերներից մինչև գնացքներ), սոցցանցերում մարտնչելով. PlayStation 5 կամ Xbox Series X:

Sony-ն ներկայացրել է PlayStation 5-ի խաղերի մեկնարկային շարքը: Ի սկզբանե Future of Gaming առցանց միջոցառումն ավելի վաղ պետք է կայանար, սակայն ԱՄՆ-ի բողոքի ցույցերի պատճառով հետաձգվել էր: Համացանցում, սակայն, ներկայացմանը ոչ միայն խաղերի համար էին սպասում, այլև ցանկանում էին տեսնել նոր սերնդի կոնսոլի արտաքին տեսքը:

Մինչ այդ Sony-ն ցուցադրել էր միայն Dualsense գեյմփադը, երբ Microsoft-ը 2019թ. դեկտեմբերին արդեն ներկայացրել էր նոր Xbox-ը: Sony-ն PS5-ի մասին միայն խոսքերով է պատմել, սակայն վերջում ընկերությունն ամեն դեպքում ցուցադրել է միաժամանակ երկու PlayStation 5-երի՝ ստանդարտ և «թվային»՝ առանց լարի տարբերակները:

PS5 / © PlayStation

PS5-ի արտաքին տեսքը միանգամիս սկսել են քննարկել սոցցանցերում: Բավականին ֆուտուրիստական դիզայնն օգտատերերի մոտ տարբեր կարծիքներ է առաջացրել: Մի մասը ողջունել է արտասովոր տեսքը, մյուսները խոստովանել են, որ նախորդ PlayStation-ն ու Xbox Series X-ի դիզայնն ավելի շատ էին դուր եկել:

Այնպես ֆուտուրիստական է:
Կերել քնել է (Այո, ինձ դուր է գալիս, ոչ ավանդական է, և դա շատ լավ է):
Շատ վատն է, հինն եմ ուզում (PS2-ը):
Գեթ մեկ դիզայն բղավե՞լ է այնպես բարձր՝ «Մենք ստիպված մի տարբերակը շարժակով ենք արել», ինչպես PS5-ը:
PS5-ը նման է պատկերային արվեստի կենտրոնի նոր, թանկարժեք կամպուսի, որը փոխարինել է ակադեմիական արվեստի 3 ֆակուլտետների և արժեցել է 30 մլն դոլար:

Սոցցանցերի օգտատերերը նշել են, որ PS5-ը ֆուտուրիստական տեսք ունի, բայց այդպիսի դիզայնը ոչ բոլոր բնակարաններում երկար կնայվի:

PS5-ն այսպիսի բնակարանների համար չափազանց ֆուտուրիստական է:
Կոնսոլի դիզայնը / Տունը, որտեղ այն տեղադրվելու է:
Իմ սենյակը՝ PS5 գնելուց հետո:

Ցանցում փորձել են կռահել, թե ինչի կարող է նման լինել PlayStation 5-ը: Բազմաթիվ տարբերակներ են առաջ քաշվել. ավտոմեքենաներից ու գնացքներից մինչև կենցաղային սարքավորումներ, ընդհուպ մինչև Barclays Center մարզադաշտ:

PS5-ը մոդեմի է նման:
— Կարո՞ղ եմ մեքենա դուրս գրել: — Այո, միայն թե՝ լիովին նույնը չէ:
Սեփական տոստերը ցուցադրելու ցանկություն առաջացավ:
Աստված իմ, PS5-ն արդեն կարելի է գնել:
PS5-ը հրաշալի է / օդափոխիչ:

Այդ պատճառով սոցցանցում հայտնվել են բազմաթիվ կատակներ մարդկանցից, ովքեր «PlayStation 5-ը վաղուց ունեն»: Գտել են միայն այնպիսի բաներ, որոնք նման են կոնսոլին: Ոմանք նույնիսկ հնարամտության են դիմել:

PS5-ը շուտ է ստացել:
Ապագան՝ հիմա:
Կանխատեսել էի PS5-ը:
Կարծում եմ՝ PS5-ն ինձ մոտ հայտնվել է դեռ տարիներ առաջ:
Ես սրա վրա 5 րոպե ծիծաղել եմ:

Նոր կոնսոլի դիզայնի վերաբերյալ կատակները դրանով չեն սահմանափակվել:

— Մայրիկ, մենք կարո՞ղ ենք PS5 գնել: — Ոչ, մենք տանն արդեն ունենք PS5:

Մեմերից մեկով կիսվել է դերասան Բրայան Դեկարտը՝ Become Human-ը՝ Detroit խաղից հայտնի Կոնորի դետեկտիվի դերակատարը:

Ես այս թեմայով շատ մեմեր եմ տեսել, բայց ամենաշատ սա եմ հավանել:

Իսկ ովքեր չեն հավանում մեմերը, PlayStation 5-ի արտաքին տեսքի մոտիվներով արդեն պատկերներ են ստեղծում:

Լսարանին ներկայացվել են նաև աքսեսուարները, ականջակալները, հեռակառավարման վահանակները և լիցքավորիչը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021