Categories: ՏՏ

Microsoft-ը ստեղծել է կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկությունների սեփական հարթակը

Որոնողական Bing համակարգում պանդեմիայի վերաբերյալ ևս մեկ ինտերակտիվ քարտեզ է հայտնվել՝ վարակվածների մասին արդիական տվյալներով և արժանահավատ աղբյուրներին հղումներով:

Որոնողական Bing համակարգում պանդեմիայի վերաբերյալ ևս մեկ ինտերակտիվ քարտեզ է հայտնվել՝ վարակվածների մասին արդիական տվյալներով և արժանահավատ աղբյուրներին հղումներով:

Պանդեմիայի մասին տեղեկատվությունը բավականին շատ է, հաճախ տվյալները միմյանց չեն համապատասխանում: Գիտական հաստատություններն ու տեխնոլոգիական ընկերությունները փորձում են պայքարել այդ խնդրի դեմ՝ թողարկելով սեփական ռեսուրսները, որոնք թույլ են տալիս կորոնավիրուսի տարածման վերաբերյալ ստանալ արդիական տվյալներ: Պանդեմիայի վերաբերյալ սեփական կայքն է ստեղծել նաև Microsoft-ը:

Հարթակը, որտեղ հնարավոր է հետևել SARS-CoV-2 վիրուսի առցանց քարտեզին և վարակվածների քանակի վերաբերյալ տվյալներին, տեղադրված է Bing-ում. վերջինս որոնողական համակարգ է՝ մշակված Microsoft-ի կողմից: Այստեղ հավաքված են վստահելի աղբյուրների (Առողջապահական համաշխարհային կազմակերպություն, ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոն և Հիվանդությունների պրոֆիլակտիկայի և վերահսկման եվրոպական կենտրոն) համակարգված տվյալները:

Հարթակում հնարավոր է տեղեկանալ ամբողջ աշխարհում վարակվածների, մահացածների և առողջացածների քանակի վերաբերյալ վերջին տեղեկություններին: Ինտերակտիվ քարտեզում այս կամ այն պետության վրա սեղմելով՝ կայքը ներկայացնում է լրատվական հոդվածների ցանկը՝ կապված տվյալ երկրում SARS-CoV-2-ի տարածման հետ:

Microsoft-ի ներկայացուցիչների խոսքով՝ նոր ռեսուրսը պետք է օգտատերերին օգնի խուսափել ապատեղեկատվությունից և ստանալ հասանելիություն արժանահավատ աղբյուրներին և պանդեմիայի վերաբերյալ գիտական հետազոտություններին: Աղբյուրը հիշեցնում է, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով կորպորացիան ստիպված էր Microsoft Build 2020 կոնֆերանսը տեղափոխել թվային հարթակ:

Վերջին տվյալներով՝ SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտ 170 հազար է: Վարակից մահացել է 6521 մարդ, առողջացել են 77761-ը: Ամենածանր իրավիճակը ներկայումս Իտալիայում է. վերջին օրվա ընթացքում մահացել է 368 մարդ. պանդեմիայի ամբողջ ընթացքում ամենամեծ թիվը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021