Categories: ՏՏ

Ucom-ի կապն ընդհատվել է. սոցցանցերում ահազանգում են (upd.)

Ucom-ի բոլոր ծառայություններն այս պահին խափանված են։ Օգտատերերն ահազանգում են կրած վնասների մասին։ Նախարար Հակոբ Արշակյանը հայտնել է, որ խնդիրն այս պահին լուծվում է:

Մոտավորապես ժամը 19:20-ից սկսած Ucom կապի օպերատորի բջջային եւ ինտերնետ հաղորդակցությունը դադարեցվել է։ Սոցցանցերի օգտատերերը դժգոհում են ստեղծված իրավիճակից։

Ինչպես երեւում է՝ կապի խնդիրը համատարած է՝ այդ թվում՝ պետական (առողջապահական) հիմնարկներում։

Օգտատերերի մի մասը դժգոհում է առաջացած խնդրի պատճառով կրած վնասների համար։

Հաղորդվում է, որ Ucom -ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը:

Կան նաև կատակողներ.

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Ucom-ի հետ կապված տեխնիկական խնդիրն այս պահին լուծվում է։

UPD. Ucom ընկերությունը հայտարարություն է տարածել.

«Հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է: Մեր տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ կապը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»,- նշված է հայտարարությունում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021