The Verge-ը iPhone 4-ը համարել է վերջին 10-ամյակի լավագույն գաջեթ

2010-ականների լավագույն սարքավորումների 100 կետից բաղկացած ցանկի առաջին տասնյակում տեղ են գտել Apple-ի չորս մոդելներ:

The Verge պարբերականը սահմանել է այն 100 գաջեթների ցանկը, որոնք, հրատարակության կարծիքով, հատուկ են 2010-ականներին: Ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է iPone 4-ը: Apple-ի այս սմարթֆոնը թողարկվել է 2010թ.: Ուշագրավ է, որ միայն այս առաջին տեղի վերաբերյալ լրագրողները չեն վիճարկել:

Գլխավոր խմբագիր Նիլայա Պատելի խոսքով՝ iPhone 4-ը երբևէ արտադրված սմարթֆոններից ամենագեղեցիկն է և մինչ օրս բազային օրինակ է հանդիսանում ժամանակակից սմարթֆոնների համար: Պատելի կարծիքով՝ iPone 4-ն առաջին հեռախոսն էր՝ «բուտերբրոդի» տեսքով՝ պատրաստված ապակե էկրանից և մետաղական կաղապարից: Այդպիսի դիզայներական ժառանգությունը մինչ օրս հնարավոր է տեսնել ֆլագմանային սմարթֆոնների մոտ:

iPone 4-ը, Պատելի հիշեցմամբ, առաջինն է ստացել Retina-դիսփլեյ և սելֆի-տեսախցիկ: Իսկ հիմնական 5MP տեսախցիկը որակի չափորոշիչ է սահմանել, ըստ որի էլ մրցում են մյուս արտադրողները: Օպերացիոն համակարգը հնարավորություն ուներ մեկնարկել ֆոնային հավելվածներ և առաջին անգամ կոչվել է «iOS»: Apple-ի առաջին՝ A4 միկրոպրոցեսորը, պարբերականի գլխավոր խմբագրի պնդմամբ, ընկերության համար տասնամյակի առաջատարությունն է ապահովել այս ոլորտում:

iPhone 4-ի ներկայացում, 2010թ. / ©PhoneArena

The Verge-հիշեցրել է նաև, որ iPone 4-ը բախվել է «անտենգեյթի» հետ: Այն ալեհավաքի անհարմար դիրքի պատճառով վատ կապի պատճառով ստեղծված սկանդալ էր: Այս կապակցությամբ Սթիվ Ջոբսը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելով, որ մյուս սմարթֆոնները ևս ունեն նման խնդիր: Դրանից հետո Apple-ը կարողացավ նոր շաբլոն թողարկել՝ ճգնաժամից դուրս գալու համար:

Լրագրողները հիշեցրել են նաև iPhone 4-ի նախատիպը բարում թողնելու դիպվածի մասին: Այդ ժամանակ Gizmodo հրատարակությունն այն գնել էր 5 հազար դոլարով և նյութ էր հրապարակել: Gizmodo-ն կարողացել էր խուսափել իրեն սպառնացող քրեական պատասխանատվությունից: Ինչպես նշում է The Verge-ը, չնայած այդ միջադեպին՝ ներկայումս ամեն դեպքում տեղեկությունն արտահոսում է:

Топ-10 по версии The Verge: Իսկ The Verge-ի համաձայն՝ ԹՈՓ 10-յակը հետևյալ տեսքն ունի.

1. iPhone 4 (2010).
2. «Խելացի» բարձրախոս Amazon Echo (2014).
3. Macbook Air (2013).
4. Samsung Galaxy S6 (2015).
5. Tesla Model S (2012).
6. AirPods (2016).
7. Apple Watch Series 3 (2017).
8. Microsoft Surface Pro 3 (2014).
9. PlayStation 4 (2013).
10. Google Pixel 2 (2017):

Հաղորդվում է, որ The Verge-ը վարկանիշային ցանկը կազմելիս որոշակի անլրջություն է դրսևորել: 12-րդ հորիզոնականում հայտնվել է Netflix-ի կոճակով հեռակառավարման վահանակը, որն ԱՄՆ-ում մեծ լսարան ապահովեց ծառայության համար: 20-րդ տեղում Juul էլեկտրոնային ծխախոտի բրենդն է, 24-ում՝ փոփոսոքեթները, 26-ում՝ գրեթե ոչնչացված Lightning լարը: 98-ում Juicero հյութաքամիչն է, 100-րդում՝ Google Glass «խելացի» ակնոցը:

Nintendo Switch-ը 15-րդ հորիզոնականում է հայտնվել, Xbox One-ը՝ 61-րդը: Ինչ վերաբերում է մյուս սմարթֆոններին, ապա The Verge-ի ցանկում Google Pixel-ը 50-րդ հորիզոնականում է, OnePlus Pne-ը՝ 62-րդում, իսկ Galaxy Note 7-ը՝ 65-րդ հորիզոնականում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021