Ամերիկյան ընկերությունը 3D տպիչով 24 ժամում 32,5 քմ մակերեսով տուն է կառուցել

Տները կառուցվում են էկոլոգիապես մաքուր հումքից, ամբողջությամբ կահավորվում են: 95%-ով ավելի քիչ մարդկային ուժ է պահանջվում, աղբն 90%-ով քիչ է լինում: Ամբողջ «կեղտոտ» գործը կատարում է 3D տպիչը՝ գործարանում: Պատվիրատուն միայն պետք է մտածի, թե որտեղ տեղադրի ինժեներական մտքի փայլատակումը:

Վաղուց արդեն ոչ ոք չի զարմանում՝ լսելով տպիչների մասին, որոնք տպագրության համար ոչ թե թանաք են օգտագործում, այլ հատուկ բետոնա լուծույթ: 3D տպիչը՝ նորարարական տեխնիկան, անսահմանափակ հնարավորություններ ունի տնտեսության մեջ, բայց առավել ուշագրավ են նրա շինարարական ընդունակությունները: Այսպես, ամերիկյան Mighty Building ընկերությունն էկոլոգիապես մաքուր տան կառուցվածք է ստեղծել ընդամենը 24 ժամում. ֆիզիկական ուժը՝ 95%-ով քիչ, աղբը՝ 90%-ով քիչ:

Ներկայումս նման հնարավորության պարագայում, ընդ որում՝ սովորականից 45%-ով ավելի քիչ գումարի դեպքում, կարելի է ունենալ սեփական քոթեջը. անհրաժեշտ են միայն կոնստրուկտորներ և 3D տպիչ: Համենայն դեպս՝ այդպես է գնահատում Կալիֆորնիայում գտնվող Mighty Building ընկերությունը:

3D տպիչով տան կառուցման գործընթացը / © Mighty Buildings

Մասնագետները մշակել են մոնոլիտային տների կառուցման յուրահատուկ համակարգ, որը թույլ է տալիս ոչ միայն պատերը կառուցել, այլև ներքին հարդարումը: Այդ պարագայում աշխատակիցները միայն պետք է անհրաժեշտ միացումները կատարեն և տեղադրեն դռներն ու պատուհանները:

Ընկերությունը մոնոլիտային տները կառուցում է գործարանի տարածքում և պատրաստի վիճակով առաքում պատվիրատուին. վերջինիս մնում է միայն որոշել, թե որտեղ պետք է տեղադրվի ինժեներական մտքի փայլատակումը: Ամբողջ «կեղտոտ» աշխատանքը կատարում է տպիչը:

Մոդուլը, ինչպես հաղորդվում է, կառուցվում է հատուկ վերամշակված ոչ թունավոր ջերմառեակտիվ կոմպոզիտից, որը կոչվում է «թեթև քարե նյութ» (LSM): Այն ամրանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ներքո՝ դառնալով առավել արդյունավետ շինանյութ, քան՝ բետոնը:

Նյութերը հատուկ ստուգում են անցել և հավաստագրվել են բնակելի տարածքների կառուցման համար: Որակի ու անվտանգության վկայող փաստաթղթերը տրամադրված են ոլորտի միջազգային առաջատար կազմակերպություններից:

Տուն՝ կառուցված 3D տպիչով / © Jarett Gross

«Mighty» մոդուլները մի քանի տեսակ ունեն՝ սկսած 32,5 քմ-ից (Mighty Studio), վերջացրած 134 քմ-ով: Անկախ չափից՝ շինությունը տրամադրվում է ամբողջ ներքին հարդարմամբ, լոգասենյակի ու խոհանոցի կահավորմամբ՝ պահարաններով, դարակներով, կենցաղային տեխնիկայով, ջեռուցման համակարգով, օդափոխությամբ: Արժեքը կախված է միայն չափից՝ սկսած 100 հազար դոլարից, մինչև 285 հազար դոլար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021