«Ալ-Մոդոնը» հայտնել է սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկելու գործընթացի մասին

Նշվում է, որ սիրիացիներն Ադրբեջանն ավելի են նախընտրում, քան՝ Լիբիան: Առաջին դեպքում նրանք սպանելու են հայերին, և ոչ՝ մուսուլմաններին: Բացի այդ, ինչպես հաղորդվում է, ադրբեջանական «արշավին» մասնակցելու համար թուրքերն ավելի շատ են վճարում, քան լիբիական մարտերին մասնակցելու համար:

Մերձավոր Արևելքի փորձագետ Աբաս Ջուման իր տելեգրամյան էջում հաղորդել է, որ, ըստ լիբիական Ալ-Մոդոն պարբերականի, սիրիացի վարձկաններին Ադրբեջան են տեղափոխում՝ հատուկ ընթացակարգով նրանց հավաքագրելուց և ուսուցանելուց հետո:

Հաղորդվում է, որ Սիրիական ազգային բանակի ահաբեկիչներին Ադրբեջանի համար պատրաստելու գործընթացը մեկնարկել է օգոստոսի կեսերից: Հրամանատարներին հանձնարարվել է կամավորներին ընտրել մարտական գործողությունների նախկին մասնակիցներից. մարտական փորձառությունը գլխավոր պայմանն է:

Նշվում է, որ սիրիացիներն Ադրբեջանն ավելի են նախընտրում, քան՝ Լիբիան: Առաջին դեպքում նրանք սպանելու են հայերին, և ոչ՝ մուսուլմաններին: Բացի այդ, ինչպես հաղորդվում է, ադրբեջանական «արշավին» մասնակցելու համար թուրքերն ավելի շատ են վճարում, քան լիբիական մարտերին մասնակցելու համար:

Ադրբեջան մեկնելու պատրաստակամություն հայտնած ահաբեկիչները ոգևորված են նաև այն հանգամանքով, որ այնտեղ համեմատաբար հանդարտ իրավիճակ է, ինչը չի կարելի ասել Լիբիայի պարագայում:

Հաղորդվում է, որ ահաբեկիչների առաջին «խմբաքանակն» արդեն պատրաստ է: Շուրջ հազար մարդ ուսուցում է անցել Հալեպի մոտակայքում գտնվող Ալ-Բաբ քաղաքի ճամբարում: Փորձագետն ընդգծում է, որ եթե այդ ամենն իրականություն է, ապա զարմանալի չէ. Թուրքիան առաջին անգամը չէ, որ նման գործելաոճ է դրսևորում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021