Ադրբեջանցի «բլոգերը» կարող է և հատուկ ջոկատային լինել

«Բլոգերը» սերտ կապեր ունի Բաքվի իշխանությունների, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի և այլ հայտնի գործիչների հետ:

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մասնակիցներից մեկը ներկայացել է որպես ադրբեջանցի բլոգեր և Նիկոլ Փաշինյանին հարց հղելու թույլտվություն է խնդրել: Վարչապետը թույլատրել է դիմել: Բլոգերը հարցրել է, թե ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում դադարեցնել պատերազմը և վերադարձնել «ադրբեջանական հողերը»:

Ո՞վ է ադրբեջանցի «բլոգերը» / ©1in TV

Փաշինյանն անակնկալի եկած ներկաներին հորդորել է հանգիստ վերաբերվել և պատասխանել է ադրբեջանցու հարցերին: Մինչ հարցուպատասխանի մանրամասները ներկայացնելը նշենք, որ բուռն քննարկման թեմա է դարձել բլոգերի ինքնությունը:

Պարզվում է՝ նա պատահական բլոգեր չէ, այլ Ադրբեջանի իրավապահ համակարգից է կամ հատուկ ծառայություններից: Սոցցանցերից հայտնի է դարձել, որ նա մերձ կապեր ունի ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի և այլ հայտնի գործիչների հետ:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ Աբդուլաևը հայտնի է դեռևս 2011թ.: Նրա խոսքով՝ 2011թ. լրագրողները նկատել են, որ քաղաքացիական անձն օգնում է ոստիկաններին ցրել ցույցը՝ ուժ կիրառելով քաղաքացիների նկատմամբ:

Մարտիրոսյանը պատմել է, որ Աբդուլաևը ժամանակին կապ է ունեցել «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ: Խարդախությունների մեջ է եղել, նրա դեմ քրգործ է հարուցվել՝ 100 հազար մանաթի վերաբերյալ, 7 տարի ազատազրկվել է: Մեդիափորձագետը ենթադրում է, որ դրա հիման վրա հետո իրեն հավաքագրում են արել (վերբովկա):

Անվտանգության մասին

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն այդ հարց ու պատասխանը միջադեպ չի համարել: Նրա խոսքով՝ քանի որ հայկական բոլոր եկեղեցիների մուտքն ազատ է, Միլանի եկեղեցին նույնպես բացառություն չի եղել: Փաշինյանի անվտանգության հետ կապված մտահոգությունների ի պատասխան՝ Կարապետյանը հայտնել է, որ իրականացվել են անվտանգության համապատասխան միջոցառումներ, սակայն փաստաթղթեր չեն ստուգվել:

Ադրբեջանցին հայտարարել է, որ Փաշինյանը ժողովրդավար է, խնդրել է դադարեցնել պատերազմը: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ անպատկերացնելի է, որ հայը մուտք գործի ադրբեջանական միջոցառում, որտեղ ելույթ է ունենում Իլհամ Ալիևը և հարց հղի: Հնչել են ծափահարություններ: Նիկոլ Փաշինյանը մանրակրկիտ պատասխանել է ադրբեջանցու հարցերին: Խոսել է Խոջալուի դեպքերի, Արցախի հարցի լուծման գործընթացի մասին:

Ադրբեջանցի «բլոգերի» հարցը Նիկոլ Փաշինյանին՝ Միլանի հայկական եկեղեցում / ©Tert.am

Բլոգեր ներկայացածն անհանգստացել է իր անվտանգության համար, բայց Նիկոլ Փաշինյանը երաշխավորել է նրա անվտանգությունը՝ աշխատակիցներին կարգադրելով ուղեկցել ադրբեջանցուն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021