Ադրբեջանցի լրագրողը տարածաշրջանային փոփոխությունների ուշագրավ կանխատեսումներ է արել

Աֆղան Մուխտարլըի համոզմամբ՝ Հայաստանը չի պարտվել, իսկ Ադրբեջանը կործանվելու է. կորցնելու է Մինգեչաուրի ջրամբարը, Արցախի սահմանը ձգվելու է միչև Ռուսաստան, իսկ վերջում նաև Նախիջևանն են խլելու Թուրքիայից:

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըն խորը ափսոսանք է հայտնել՝ նշելով, որ Հայաստանը չի պարտվել, իսկ ահա Ադրբեջանը կործանվել է:

Լրագրողը հիշեցնում է, որ 2021թ. մարտին լրանում է Նախիջևանի վերաբերյալ պայմանագրի գործողության ժամկետը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պայմանագիրը երկարաձգելու մտադրություն չունի, ինչն էլ պատերազմի պատճառներից մեկն է: Մուխտարլըն կանխատեսել է, որ տեղի ունեցող գործընթացների արդյունքում Ադրբեջանը կորցնելու է Մինգեչաուրի ջրամբարը, իսկ Հայաստանն ուղիղ սահման է ստանալու Ռուսաստանի հետ:

Լրագրողը, շարունակելով կանխատեսումները, եզրահանգում է, որ Արցախը ստանալու է ՄԱԿ-ի մանդատը, Ռուսաստանը երաշխավոր է դառնալու, տեղակայվելու են խաղաղապահներ, Արցախի տարածքը ձգվելու է ընդհուպ մինչև Ռուսաստանի հետ սահմանը՝ ներառելով նաև Մինգեչաուրը: Ադրբեջանցի լրագրողը մտահոգվում է, որ Հայաստանը կստանա Արցախ՝ Ռուսաստանի կազմում, ուղիղ սահման ՌԴ-ի հետ, կշրջանցի Վրաստանից ունեցած տրանսպորտային կախվածությունը, կվերանա Հայաստանի 30 տարվա շրջափակումը:

Մուխտարլըն կարծում է, որ այդ ամենի արդյունքում Թուրքիան կստանա Նախիջևանը, կապահովի Ալիևների կլանի, բայց ոչ՝ կառավարության անվտանգությունը: Իսկ 2021թ., լրագրողի համոզմամբ, հայ-ռուսական տանդեմը Թուրքիայից կխլի նաև Նախիջևանը:

Աֆղան Մուխտարլըն ընդգծել է, որ Ալիևը պատասխանատվություն է կրելու 15 հազար կյանքերի ու հողերի կորստի համար:

Հիշեցնենք, որ Մուխտարլըն Ադրբեջանի իշխանությունների կողմից բազմիցս ենթարկվել է հետապնդումների. 2017թ. նա Թբիլիսիում առևանգվել է Բաքվի հատուկ ծառայությունների կողմից: 3 տարվա ազատազրկումից հետո՝ այս տարվա մարտին, լրագրողն ազատ է արձակվել Ադրբեջանի բանտից և լքել է երկիրը՝ շարունակելով մերկացնել Ալիևյան կլանի հանցագործությունները սեփական ժողովրդի նկատմամբ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021