#Արցախ
Թալիշների առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդան Արցախի դեմ պատերազմից առաջ ձերբակալվել և արտահանձնվել էր Բաքվին, իսկ պատերազմից հետո բանտում խեղդամահ էր արվել: Նա պանթյուրքիստական գաղափարախոսության հակառակորդն էր, և նրա անվան հետ էր կապվում թալիշական ինքնավարության կամ անկախ պետության ստեղծման հնարավորությունը:
Պատերազմի օրերին ադրբեջանցիները հայտնաբերել են հայկական օդուժի հարցման-պատասխանի ստացման առանձնահատկություններն ու ծածկագրերը և դրանք տեղադրել իրենց գրոհայինների վրա: Հսկայական կորուստներ կրելուց հետո հայկական կողմն անջատել է «ճանաչման» համակարգը` թիրախավորելով բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները, այդ թվում` հայկական:
Ադրբեջանի նավթագազային եկամուտների մոտ 80%-ը բաժին է հասնում արևմտյան կազմակերպություններին: Իսկ Արևմուտքն այդ ոլորտ մեծ թափով մուտք է գործել «Դարի գործարքի» արդյունքում, երբ 1994թ. Բաքուն նավթային 11 ընկերությունների հետ ամենամեծ` «Ազերի», «Չըրաղ», «Գյունեշլի» հանքավայրերի շահագործման համաձայնություն է կնքել:
2020թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 00:00-ի սահմաններում, DDOS հարձակումներ են սկսվել «Ղարաբաղ Տելեկոմի»սերվերային ցանցի վրա: Հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ընկերության համակարգչային համակարգ մուտք գործելու թույլտվություն ունեցել են օտարերկրյա երեք քաղաքացի և միջազգային մեկ կազմակերպություն:
Արմեն Պետրոսյանի խոսքով` Հայաստանում տևական ներքաղաքական ճգնաժամի ու քաղաքացիական պատերազմի չհասնելով` Ադրբեջանի իշխանությունները ձգտելու են բազմաքայլ կոմբինացիաների, համակողմանի՝ ռազմական, քաղաքական, մարդասիրական առավելագույն ճնշումների շանտաժի միջոցով հնարավորինս արագ հասնել իրենց առջև դրված խնդիրների լուծմանը։
ԵԱՏՄ ինստիտուտի տնօրենի խոսքով` հայկական կողմը դեռ պատերազմի ժամանակ կարող էր պնդել 102-րդ ռազմաբազայի ուժերի տեղափոխում Սյունիք, սակայն դա չի արել` «շրջագայությունների մեկնելով Արևմուտք»: Սակայն Արցախի անվտանգության երաշխավորն այժմ Մոսկվան է, որը, նրա պնդմամբ, տարեկան 10 մլրդ եվրո է ծախսելու այդ նպատակով:
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները