Իրանում ձերբակալվել է Ուրմիայի քաղաքապետը. նա մեղադրվում էր պանթյուրքիզմին աջակցելու մեջ

Ուրմիայի քաղաքապետի մասնակցությամբ սկանդալային միջադեպ էր տեղի ունեցել. քաղաքային իշխանությունների նիստի ժամանակ նա խոսել է թուրքերեն:

Իրանի Հետախուզության նախարարության «Իմամ Զաման» ստորաբաժանումը ձերբակալել է Ուրմիայի քաղաքապետ Մոհամադ Խազրաթփուրին: Հարցաքննության համար նրան տեղափոխել են Թեհրան:

Տեղեկություններ կան, որ քաղաքապետը մեղադրվում է կոռուպցիոն գործարքների մեջ: Վերջին ամիսներին քաղաքապետարանի այլ աշխատակիցներ` թաղապետեր, քաղաքային խորհրդի պատգամավորներ, մասնագետներ, նույնպես ձերբակալվել են:

Իրանական աղբյուրների տվյալներով` 2019թ. Ուրմիայի քաղաքապետի մասնակցությամբ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. քաղաքային իշխանությունների նիստի ժամանակ նա խոսել է թուրքերեն, ինչին հակադարձել է քաղաքային խորհրդի քուրդ պատգամավորը` պահանջելով խոսել երկրի պետական լեզվով: Միջադեպը լրատվամիջոցներում մեծ արձագանք է ունեցել: Խազրաթփուրը մեղադրվել է էթնիկ տարանջատման և պարսից լեզուն մերժելու մեջ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021