Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից

Ո՞վ է գեներալ-մայոր Ալեքսանյանը, ով Զինված ուժերում է 1992թ.-ից, վերջին պաշտոնին նշանակվել էր 2019թ. նոյեմբերի 28-ին և ուներ մեկ տասնյակից ավելի պարգևներ:

Ո՞վ է գեներալ-մայոր Ալեքսանյանը, ով Զինված ուժերում է 1992թ.-ից, վերջին պաշտոնին նշանակվել էր 2019թ. նոյեմբերի 28-ին և ուներ մեկ տասնյակից ավելի պարգևներ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ 2020թ. փետրվարի 19-ին հրամանագիր է ստորագրել, որով գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից:

Մինչ Ա.Ալեքսանյանի կենսագրությունը ներկայացնելը՝ հիշեցնենք, որ Վարչապետի մեկ այլ առաջարկությամբ նույն օրը պաշտոնից ազատվել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Նույն օրերին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Կարեն Աբրահամյանն է ազատվել Արցախի ՊՆ-ՊԲ հրամանատարի պաշտոնից:

Ալեքսան Ալեքսանյանի մասին. Կրթություն

— 1979թ. ավարտել է Արմավիրի N9 միջնակարգ դպրոցը:

— 1980-1985թթ. սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

— 2002թ. ավարտել է ՌԴ ՊՆ համազորային ակադեմիայի դասընթացները:

Գործունեություն

— 1985-1992թթ. աշխատել է «Հայսանտեխմոնտաժ» միավորումում:

— 1992 – 2003թթ. ՀՀ Զինված ուժերում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ:

— 2009թ. փետրվարի 27-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ:

— 2012թ սեպտեմբերին ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

— 2019թ. նոյեմբերի 28-ից մինչև 2020թ. փետրվարի 19-ը զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնը:

Պարգևներ

Ա.Ալեքսանյանի պարգևները / ©iravaban.net

Պարգևատրվել է՝

— «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով,

— «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար»1-ին աստիճանի,

— ՀՀ և ԼՂՀ Մարտական ծառայության պետական,

— «Մարշալ Բաղրամյան»,

— «Անդրանիկ Օզանյան»,

— «Դրաստամատ Կանայան»,

— «Գարեգին Նժդեհ»,

— «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանների և այլ գերատեսչական մեդալներով,

— անվանական զենքով:

Հավելենք, որ նշված բարձրաստիճան զինվորականների ազատմանը նախորդել էին բանակում մեկ տասնյակից ավելի դժբախտ պատահարների և ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով մահվան ելքով դեպքերը: Այդ կապակցությամբ Վարչապետի մոտ կայացել էր խորհրդակցություն, որտեղ, ըստ Նիկոլ Փաշինյանի, կայացվել են կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021