Xiaomi-ն ներկայացրել է Mi Mix Alpha՝ ամբողջությամբ էկրանով պատված սմարթֆոնը

Սմարթֆոնն ամբողջությամբ պատված է էկրանով: Այն չունի դիմային տեսախցիկ. քանի որ սելֆիի համար կարելի է հեշտությամբ օգտագործել հիմնական տեսախցիկը:

Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է Xiaomi Mi Mix Alpha սմարթֆոնը, որի էկրանը զբաղեցնում է գծային տիրույթի 180,6%-ը:

Xiaomi Mi Mix Alpha / ©akket.com

Սմարթֆոնը չունի դիմային տեսախցիկ. սելֆիի համար կարելի է հեշտությամբ օգտագործել հիմնական տեսախցիկը, քանի էր սարքավորման հետնամասը նույնպես ամբողջությամբ էկրան է: Ընկերությունը նշել է, որ հակառակ երեսի էկրանը ցուցադրում է ամենատարբեր տեղեկատվություն՝ թռիչքների մասին, նավիգատոր, «խելացի տուն»:

Սմարթֆոնն օժտված է Samsung-ի 108 ՄՊ տեսախցիկով՝ 12032×9024 կետայնությամբ, որը ստեղծվել է Xiaomi-ի հետ համատեղ: Սմարթֆոնն ունի ևս 2 տեսախցիկ՝ 20 ՄՊ (ուլտրամեծ անկյամբ) և 12 ՄՊ՝ տելեօբյեկտիվ: Ընկերությունը հայտարարել է, որ այժմ նկարները հնարավոր է բազմաթիվ անգամներ մոտեցնել՝ առանց որակի կորստի:

Xiaomi Mi Mix Alpha / ixbt.com

Սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon855+ պրոցեսորով և ունի 5G: Նրանում 12 ԳԲ օպերատիվ հիշողություն կա և 512 ԳԲ ներդրված: Բարձրախոսը տեղադրված է դիսփլեյի տակ: Սարքավորումը կարող է արագ լիցքավորվել, իսկ մարտկոցը 4,050 մԱժ է:

Xiaomi Mi Mix Alpha-ի լիցքավորման ցուցադրում / ©tjournal.ru

Սմարթֆոնի արժեքը 19999 յուան է՝ մոտ 2800 դոլար կամ 180 հազար ռուբլի: Ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ արտադրել փոքր սերիական արտադրություն: Թողարկման ժամկետ չի հաղորդվում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021