ՄԱԿ-ում կանխատեսել են վերջին 75 տարվա մարդասիրական ամենածանր ճգնաժամը՝ 2021թ.

Կանխատեսվում է, որ հաջորդ տարին «բառացիորեն աղետալի է» լինելու. 2021թ.-ը մարդասիրական այնպիսի լրջագույն ճգնաժամի տարի է լինելու, ինչպիսին չի գրանցվել ՄԱԿ-ի հիմնադրումից ի վեր:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ղեկավար Դևիդ Բիզլին հայտարարել է, որ 2021թ. աշխարհը կարող է բախվել վերջին 75 տարվա ամենածանր մարդասիրական ճգնաժամին:

Նրա խոսքով՝ վերջին 4 տարիներին (հիմնականում՝ զինված հակամարտությունների պատճառով) սովամահության եզրին կանգնած մարդկանց թիվն աճել է՝ 80 մլն-ից հասնելով 135 մլն-ի: Համավարակի պատճառով այդ թիվը հասել է 270 մլն-ի:

Բիզլին նշել է, որ, հաշվի առնելով այս ցուցանիշերը, ինչպես կանխատեսվում է, հաջորդ տարին «բառացիորեն աղետալի է» լինելու. 2021թ.-ը մարդասիրական լրջագույն ճգնաժամի տարի է լինելու, ինչպիսին չի գրանցվել ՄԱԿ-ի հիմնադրումից ի վեր:

Միևնույն ժամանակ Բիզլին շեշտել է, որ եթե հաջողվի հավաքել բավարար միջոցներ, ապա կհաջողվի կանխել ապակայունացումը, սովը և արտագաղթը:

Հավելենք, որ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի համոզմամբ՝ հակամարտությունները, կլիմայական փոփոխությունը և կորոնավիրուսը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նոր, հսկայական մարդասիրական մարտահրավերներ են ստեղծել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021