DF-41. Չինաստանը ցուցադրել է իր ամենակործանարար զենքը

Այս հրթիռը համարվում է ՉԺՀ-ի ռազմավարական միջոցներից ամենահզորը: DF-41-ն ունի մինչև 12 հազար կիլոմետր հեռահարություն և կրում է մասնատվող գլխամաս՝ բաղկացած 10 կամ 12 մարտագլխիկից:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրվել է DF-41 պինդվառելիքային բալիստիկ հրթիռը:

Չինաստանում հոկտեմբերի 1-ին նշվում է Հանրապետության կազմավորման տոնը: Օրվա առթիվ տեղի են ունենում զանգվածային միջոցառումներ, այդ թվում և՝ զորահանդես՝ նորագույն ռազմական տեխնիկայի ցուցադրմամբ:

Փորձագետների ուշադրությունը գրավել է հատկապես DF-41 համալիրը, որը եռահարթակ պինդվառելիքային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է: Տյանյանմեն հրապարակով անցել է 16 այդպիսի հրթիռային համալիր: Հայտնի է, որ փոխադրվող մոդելից բացի կա նաև հորային տարբերակը:

DF-41 / ©thesun

Այս հրթիռը համարվում է ՉԺՀ-ի ռազմավարական միջոցներից ամենահզորը: Այն ունի 12 հազար կիլոմետր հեռահարություն և կրում է մասնատվող գլխամաս՝ բաղկացած 10 կամ 12 մարտագլխիկից: Փորձագետները կարծում են, որ հրթիռը ի վիճակի է արդյունավետ կերպով հաղթահարել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանությունը՝ դրանով հանդիսանալով Չինաստանի անվտանգության կարևոր հանգամանքներից մեկը:

ՉԺՀ-ի 70-ամյակին նվիրված զորահանդես / ©RT

Զորահանդեսից առաջ ՉԺՀ նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը հայտարարել է, որ չկա այնպիսի ուժ, որը սասանի ազգի հիմքը: Նրա խոսքով՝ ոչ մի ուժ չի կարող խոչընդոտել չինական ժողովրդին՝ առաջ շարժվելու համար:

Փորձագետների կարծիքով՝ Պեկինն ունի տպավորիչ և մշտապես մոդեռնիզացվող ռազմավարական զինանոց: Միևնույն ժամանակ՝ չինական հրթիռներն իրենց որակական հատկանիշներով զիջում են ռուսական և ամերիկյան նմանատիպ զինատեսակներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանը կարող է Xian H-6 ռմբակոծիչը զինել հականավային բալիստիկ DF-21D հրթիռներով: Դա մասնագետները ենթադրել էին զորահանդեսի փորձերի ժամանակ ինքնաթիռների վրա նկատած հատուկ կետերը նկատելով: DF-21D-ն երկհարթակ պինդվառելիքային բալիստիկ հրթիռ է՝ միջին հեռահարությամբ: ԱՄՆ ՊՆ գնահատմամբ՝ Չինաստանը կարող է ունենալ այդպիսի 80 հրթիռ:

Չինաստանի Զինված ուժերի զարգացման այլ կարևոր ուղղությունների շարքում նավատորմի մարտավարական պոտենցիալի հզորացումն է: Սեպտեմբերի 25-ին նավաշինական Hudong-Zhonghua Shipyard ընկերությունում իրականացվել է ունիվերսալ դեսանտային գլխավոր 075 նախագծի նավի իջեցումը ջուր: ՈՒնենալով մինչև 3 տասնյակ ուղղաթիռ կրելու հնարավորություն՝ այն չինական նավատորմում ամենամեծն է: Առկա տվյալներով՝ ՉԺՀ ՌԾՈՒ-ը կստանան 6 այդպիսի նավ: Նրանք կլրացնեն արդեն նավատորմում ներգրավված դեսանտային 071 նախագծի նավեր:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021