158

Բոլորը խոսում են Իրանի և Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի մասին. ի՞նչ կտան դրանք Հայաստանին

Ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար համագործակցությունը Սինգապուրի և Իրանի հետ: Մասնագետները համաձայնագրերը համարում են տնտեսական, ինչպես նաև քաղաքական հաջողություն:

Իրան
Իրան / ©cnn.com / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, առանձնահատուկ իրադարձություն է. Երևանում են ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաև Սինգապուրի, Իրանի և Մոլդովայի ղեկավարները: Հայաստանն այս տարի նախագահում է այդ կառույցում: Տարվա տնտեսաքաղաքական իրադարձությունների շրջանակում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստան-Սիգնապուր և Հայաստան-Իրան նոր մակարդակի հարաբերությունները, որոնց անդրադառնանք առանձին:

Համաձայնագրեր՝ Սինգապուրի հետ

ՀՀ կառավարությունն օրերս հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագիրը նպատակ ունի վերացնել կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: Ստեղծվելու են շահավետ միջավայր և պայմաններ՝ առևտրային փոխադարձ հարաբերությունների զարգացման համար:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որի հիմնական նպատակն ապրանքների ու ծառայությունների առևտրի խթանումն է:

Երրորդ համաձայնությունը, որ տրվել է ՀՀ կառավարության կողմից, վերաբերում է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Սա ԵԱՏՄ և անդամ պետությունների ու Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ամբողջական փաթեթի բաղկացուցիչ մասն է: Սրանով, փաստորեն, ամբողջությամբ ազատականացվում է ապրանքների առևտուրը:

https://www.facebook.com/ImQaylyVaheHovhannisyan/posts/732412757183912?__tn__=K-R

Հաղորդվում է, որ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 4858 ապրանքատեսակի դեպքում կկիրառվի 0% մաքսատուրքի դրույքաչափ, 597 ապրանքների մասով 3 տարի հետո մաքսատուրքերի դրույքաչափը կիջեցվի 0-ի, 2340 ապրանքի մասով` 5 տարի հետո, 2201 ապրանքների մասով մաքսատուրքը կիջեցվի 0-ի 7 տարի անց, իսկ 716 ապրանքի մասով`
համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 10 տարի հետո:

Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

ՍինգապուրԱրտահանումՆերմուծում (ըստ ծագման երկրի)
20142767.54014.6
20151692.02229.5
20161715.01124.0
20171425.33113.5
2018677.81528.1

Այսպիսով, Սինգապուրի հետ հաստատվում են ազատ առևտրային այնպիսի հարաբերություններ, որով Հայաստանից արտահանումը դեպի այդ երկիր ամբողջությամբ ազատվում է մաքսատուրքերից: Երկու երկրների վարչապետերը հանդիպման ժամանակ վստահեցրել են, որ համաձայնգրերը նոր թափ կհաղորդեն երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու այդ ուղղությամբ առկա մեծ ներուժի իրացմանը:

Համաձայնագիր՝ Իրանի հետ

Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների նոր փուլ է 2018թ. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված Ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը։ Իրանի նախագահը հայտարարել է, որ ժամանակավոր համաձայնագիրը ուժի մեջ է մտնելու 2019թ. հոկտեմբերի 27-ին:

Մասնագետներն ընդգծում են, որ ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում այս ձեռքբերումն առաջին հերթին ձեռնտու է Հայաստանին, քանի որ անդամ պետություններից միակ Հայաստանն է, որը ցամաքային կապ ունի Իրանի հետ: Բացի այդ, համաձայնագիրը մեծացնում է նաև տարածաշրջանում Հայաստանի քաղաքական դերի բարձրացումը:

Այս առումով իրանագետ Արմեն Իսրայելյանը նշել է, որ վերջին տարիներին մեր երկրի շուրջ առկա մեկուսացումը ճեղքվում է՝ հաշվի առնելով Ադրբեջան-Իրան-Ռուսաստան ձևաչափով եռակողմ համագործակցությունը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի հնարավորությունները՝ որպես տարանցիկ երկիր, սկսել են կարևորել Իրանում»,-ասաց իրանագետը։

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Իրանի հետ պարզեցված առևտրի համաձայնագիրը մեծ հնարավորություններ կընձեռնի և՛ ԵԱՏՄ-ում, և՛ Իրանում գործող ընկերությունների համար: Դրանով Հայաստանը կկարողանա 300 անուն ապրանքի մասով շուրջ 80 միլիոնանոց շուկա դուրս գալ:

Նախարարը տեղեկացրել է, որ Համաձայնագրի շրջանակներում, օրինակ, Հայաստանից Իրան տավարի միսը 26%-ի փոխարեն կարտահանվի 10% մաքսատուրքով, կնվազի հանքային և գազավորված ջրերի արտահանումը ՝ 55-ից մինչև 14%: Փոխարենը անփոփոխ են մնացել հայկական կողմի համար հետաքրքրություն ունեցող ապրանքներից ոչխարի մսի, ձկան և մեղրի մաքսատուրքերը: Ընդ որում՝ նավթամթերքը ցածր մաքսատուրքով Իրանից Հայաստան ներմուծվող ապրանքների ցանկում ընդգրկված չէ:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 3, 10:10
Հ. Թումանյան

ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում աշխատանքային բանակցություններ կանցկացնեն։ Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ նշելով, որ օրակարգում կլինեն հետպատերազմյան անվտանգության պայմանավորվածություններն ու պատերազմի ավարտին ուղղված քայլերը։

Նոյեմբերի 4, 14:03
Հ. Թումանյան

Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։

Նոյեմբերի 3, 16:15
Հ. Թումանյան

Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։

Հոկտեմբերի 30, 08:07
Հ. Թումանյան

Շվեդիայի 10 հիվանդանոցի կոյուղաջրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակաբիոտիկների մնացորդները նպաստում են դեղակայուն բակտերիաների գերակշռմանը։ Գիտնականներն այդ ազդեցությունը հիմնականում կապել են ցիպրոֆլոքսացինի և ցեֆոտաքսիմի հետ։

Նոյեմբերի 1, 20:00
Հ. Թումանյան

Սենեգալում հոկտեմբերի 31-ին բացվել են Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերը՝ Աֆրիկայում անցկացվող առաջին օլիմպիական մարզական իրադարձությունը։ Մինչև նոյեմբերի 13-ը Դակարում և հարակից երկու քաղաքներում կմրցեն շուրջ 2700 պատանի մարզիկներ։

Հոկտեմբերի 30, 11:14
Հ. Թումանյան

Հարավկորեական DAPA գործակալությունը հայտնել է ծովային հետևակի MAH հարվածային ուղղաթիռի մշակման ավարտի մասին։ Սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին՝ սպառազինության, նավերից շահագործման և շրջակա միջավայրի ազդեցության փորձարկումներից հետո։

Հոկտեմբերի 16, 17:03
Հ. Թումանյան

Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։

Հոկտեմբերի 11, 21:17
Հ. Թումանյան

Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։

Հոկտեմբերի 14, 09:35
Հ. Թումանյան

NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն