Ազգային ժողովը 77 կողմ ձայնով ընդունեց «Ամենամեծ բյուջեի» նախագիծը

Բյուջեի նախագիծն ընդունվեց ծափողջույններով: Կենսաթոշակներ, պաշտպանություն, ճանապարհներ. 2020թ. ՀՀ պետբյուջեով նախատեսված մի քանի առանձնահատկություններ:

ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագծին ընդդիմադիր Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան խմբակցությունները դեմ քվեարկեցին (37 դեմ): Հայաստանի պատմության ընթացքում ամենամեծ պետբյուջեի նախագծի ընդունումը խորհրդարանականներն ու կառավարության անդամները ծափողջույններով ընդունեցին:

Հաջորդ տարվա պետբյուջեն, բացի աննախադեպ չափերը՝ եկամուտների և ծախսերի առումով, ունի մի շարք այլ առանձնահատկություններ, որոնցից մի քանիսը ներկայացնենք:

1. Դեֆիցիտը՝ սեփական միջոցներով. 2020թ. պետբյուջեի արդեն ընդունված նախագծով պակասորդը (դեֆիցիտը) կազմում է շուրջ 182 մլրդ դրամ: Ուշագրավ է, որ այս անգամ դեֆիցիտը բյուջետային աջակցության վարկով չի ֆինանսավորվելու: Ֆինանսների նախարարի խոսքով՝ այդպիսի վարկերը նախկինում տրամադրվել են Հայաստանին, քանի որ հանդիսացել է քիչ եկամուտ ունեցող պետություն: Ատոմ Ջանջուղազյանը հույս է հայտնել, որ այլևս այդ վարկատեսակի կարիքը Հայաստանը չի ունենա:

2. Պաշտպանություն. 2018թ.-ի համեմատ հաջորդ տարի պետբյուջեից ՀՀ պաշտպանության ապահովման նպատակով հատկացվելու է 25,3%-ով ավելի շատ միջոցներ: 2018թ. պաշտպանության ոլորտին հատկացվել է 247 մլրդ դրամ, իսկ 2020թ. ընդունված նախագծով այն ավելի քան 301 մլրդ դրամ է: 2019թ.-ի համեմատ այն էական տարբերություն չի կրել, քանի որ, ըստ վարչապետի, կա օրենսդրական կարգավորում, ըստ որի ռազմական ծախսերը չպետք է գերազանցեն ՀՆԱ 4%-ը:

3. Ճանապարհաշինություն. ՀՀ ճանապարհների կառուցման, բարեկարգման համար 2020թ. բյուջեով նախատեսվում է հատկացնել մոտ 125 մլրդ ՀՀ դրամ: Այն 2019թ. (58 մլրդ դրամ) համեմատ կրկնակի ավել է: Ուշագրավ է նաև, որ 2020թ. պետբյուջեով ճանապարհաշինությանը հատկացվելիք միջոցների ծավալը հավասար է 2015, 2016 և 2017 թվականներին՝ միասին, կամ 2018 և 2019 թվականներին՝ միասին, ճանապարհաշինությանը հատկացված միջոցների գումարին: Այս տարի արդեն կառուցվել է շուրջ 320կմ ճանապարհ, 2020թ. նախատեսվում է կառուցել 500կմ-ից ավելի:

4. Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ. էականորեն մեծացել է նաև սոցիալական ոլորտին հատկացվող միջոցների չափը: 2018թ. այս կապակցությամբ տրամադրվել է մոտ 425 մլրդ դրամ, 2019-ին՝ մոտ 454, իսկ 2020թ. պետբյուջեով նախատեսվում է շուրջ 500 մլրդ դրամ: Այս ոլորտում ներառված են սոցապահովության նպաստները, հիվանդության և հաշմանդամության, մայրության, երեխաների և ընտանեկան, հուղարկավորության, կրթական, մշակութային և սպորտային, բնակարանային նպաստներն, ինչպես նաև՝ կենսաթոշակները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021