Ներկայացվել է «Վիկիպեդիայի» 2019թ. ամենաշատ դիտված էջերի ցանկը

Կիանու Ռիվզ, «Ջոկեր», մահացածների ցանկեր, Չեռնոբիլի աղետ, բոլիվուդյան ֆիլմեր. ներկայացվում է համացանցի խոշոր հանրագիտարանի 2019թ. ամենադիտված էջերի ԹՈՓ 25-ը:

Համացանցի խոշոր հանրագիտարանը՝ «Վիկիպեդիան», 2019թ. ունեցել է ավելի քան 260 մլրդ դիտում: «Վիկիմեդիա» հիմնադրամի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ին պատմել են, թե կայքի անգլալեզու էջերից որոնք են ամենաշատ դիտումներն ունեցել:

Հետազոտող Էնդրյու Վեստը նշել է, որ ԹՈՓ 25 ցանկի մեծ մասը վերաբերում է տարբեր մեդիաներին ու նրանց հետ կապված մարդկանց: Ֆիլմեր, սերիալներ, դերասաններ, երաժիշտներ. սրանք «Վիկիպեդիայի» ամենադիտելի էջերն են: Ամենաշատ դիտվածը «Վրիժառուները. Ավարտ» ֆիլմի էջն է՝ 43 մլն դիտումով: 25 ամենադիտվածների ցանկում են նաև «Ջոկեր», «Գահերի խաղը» (կրկնակի) ֆիլմերը և մի շարք բոլիվուդյան ֆիլմեր:

ԹՈՓ 5-յակում են սերիական մարդասպան Թեդ Բանդին և Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը, ինչին, հնարավոր է, նպաստել են Netflix-ի և HBO-ի նախագծերը՝ դրանց մասին: Ցանկում է նաև ամերիկյան միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնը, ով սկզբում դարձել էր ԱՄՆ-ում տարվա ամենասկանդալային գործերից մեկի մասնակիցը, ապա՝ մահացել բանտում, ինչը հիմք է դարձել կոնսպիրոլոգիական թեորեմի համար:

1. «Վրիժառուները. Ավարտ».

2.2019թ. մահացածների ցանկը.

3. Թեդ Բանդի.

4. Ֆրեդի Մերկուրի.

5. Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը.

6. Ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկը.

7. «Ջոկեր».

8. Marvel-ի կինեմատոգրաֆիական աշխարհի ֆիլմերի ցանկը.

9. Բիլլի Այլիշ.

10. Կիանու Ռիվզ.

11. Ջեֆրի Էփշտեյն.

12. «Գահերի խաղը» (8-րդ եթերաշրջան).

13. «Կապիտան Մարվել» (ֆիլմ).

14. «Գահերի խաղը» (հեռուստասերիալ).

15. Եղիսաբեթ 2-րդ.

16. 2019թ. բոլիվուդյան ֆիլմերի ցանկը.

17. Ամերիկայի Միացյալ Նահանգներ.

18. Դոնալդ Թրամփ.

19. «Սարդ-մարդ. Տանից հեռու».

20. «Մի անգամ Հոլիվուդում».

21. YouTube.

22. 2019-ը՝ կինոյում.

23. Nipsey Hussle.

24. Ջեյսոն Մոմոա.

25. Ալեքսանդրիա Օքասիո-Կորտես:

Ավելի մատչելի ընթերցելու համար «Վիկիպեդիայի» ամենադիտված էջերին կցել ենք դրանց հայկական համարժեքների հղումները (մի քանիսը հայերեն տարբերակ չունեն):

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021