BBC-ի ռուսական ծառայությունն Ամուլսարի հարցի վերաբերյալ հոդված է հրապարակել

Մեր ընթերցողին ենք ներկայացնում BBC-ի ռուսական ծառայության նոր հոդվածը՝ «Մարտահրավեր Փաշինյանի համար. ինչպե՞ս ոսկու շուրջ անհամաձայնությունը մասնատեց Հայաստանը» վերտառությամբ:

Մարտահրավեր Փաշինյանի համար. ինչպե՞ս ոսկու շուրջ անհամաձայնությունը մասնատեց Հայաստանը

Ամուլսարից արդյունահանված ոսկին կարող էր Հայաստանի բյուջեն հարյուրավոր միլիոն դոլարներով լցնել՝ հարկերի տեսքով: Սակայն օֆշորային «Լիդիան» ընկերության՝ դեռևս նախորդ իշխանությունների օրոք մեկնարկած ամբիցիոզ նախագիծը բնապահպանների և տեղի բնակիչների կողմից զանգվածային բողոքի ալիք է բարձրացրել:

Ներկայումս պարզ լուծում չկա, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտնվել է ներքին քաղաքական ճգնաժամի և խոշոր ներդրողին կորցնելու միջև: «Լիդիանում» ասում են, որ պատրաստ են Հայաստանին դատի տալ:

Կոլորադոյում հիմնադրված, Ջերսիում գրանցված ընկերությունն Ամուլսարում ոսկի է հայտնաբերել դեռևս 2006թ.: Ներդրողները միլիարդների շահույթ են կանխատեսում: Սակայն բնապահպանները և տեղացիները անհանգստանում են, որ հանքավայրի շահագործումը վտանգավոր է տարածաշրջանի կարևորագույն Սևանա լճի էկոհամակարգի և Ջերմուկ քաղաքի տնտեսության համար: Վերջինս հանդիսանում է Կրեմլի հանքային ջրի թիվ մեկ մատակարարը:

Ցույցերի պատճառով «Լիդիանի» աշխատանքները դադարեցված են դեռ նախորդ տարվանից, իսկ ընկերությունում պատրաստ են հարցը լուծել դատարանով: «Լիդիան» ընկերությանը լիցենզիա տրամադրած Սերժ Սարգսյանը 2018թ. գարնանը ժողովրդական հոծ զանգվածների բողոքի ցույցերի արդյունքում հրաժարական էր ներկայացրել:

Կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգների ներքո իշխանության եկան երիտասարդ ընդդիմադիրները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ովքեր կասկածանքով էին վերաբերվում նախորդների կնքած պայմանագրերին:

Նիկոլ Փաշինյան / ©SERGEI BOBYLEV, TASS

Նոր իշխանությունը մեկ տարուց ավել ուսումնասիրում էր հանքի շահագործման հարցը: Երբ այս տարվա աշնանը Փաշինյանը հայտարարեց, որ հանքի շահագործմանը խոչընդոտելու հիմքեր չկան, արդեն ուշ էր. տեղի բնակիչները և բնապահպանները փակել էին Ամուլսար տանող ճանապարհները՝ կենտրոնացնելով մեծ կոալիցիա:

Հանքավայրի շահագործմանը դեմ հանդես եկան ինչպես ձախ լիբերալ ուժերը, այնպես էլ արմատական ազգայնականները: Նրանց աջակցում են կառավարության մի շարք ներկայացուցիչներ, պատգամավորներ, ովքեր համաձայն չեն վարչապետի դիրքորոշմանը: Վեճը թեժացնում է նաև օտարերկրյա ճնշումը. ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դիվանագետներն աջակցում են «Լիդիանին»:

Ամուլսարի հարակից տարածք / ©KAREN MINASYAN, AFP VIA GETTY IMAGES

«Լիդիանի» ժամանակավոր ղեկավար Էդվարդ Սելլերս BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է, որ այսպես շարունակվել չի կարող: Նրա խոսքով՝ եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի, ընկերությունի չի կարող ներգրավել ֆինանսավորում և հարկադրված կլինի կամ վաճառել բիզնեսը կամ դիմել դատարան: Այլ տարբերակ, հնարավոր է, չգտնվի: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած զարգացման, այդ թվում և՝ արբիտրաժի:

«Լիդիանը» հիմնադրվել է 2000-ականների կեսերին՝ Թուրքիայում, Բալկաններում և Հարավային Կովկասում ոսկու հանքարդյունահանման նպատակով, սակայն Ամուլսարը նրա միակ գործող նախագիծն է: Ընկերությունում վստահեցնում են, որ արդեն ծախսել են ավելի քան 400 մլն դոլար: Հարկերը գերազանցել են 360 մլն դոլարը:

Հնարավո՞ր է արբիտրաժը

«Լիդիանը» բարդ կառուցվածք ունի ընկերության համար, որը դեռ չի սկսել հիմնական գործունեությունը՝ ոսկու արդյունահանումը և վաճառքը: Բացի Ջերսում գրանցված գլխադասային կազմակերպությունից և Հայաստանի մասնաճյուղից՝ գրանցված են նաև դուստր ընկերություններ ԱՄՆ-ում, Անգլիայում, Կանադայում և Բրիտանական Վիրջինյան կղզիներում:

«Լիդիան Արմենիայի» տնօրենը և Հայաստանում Բրիտանիայի դեսպանը / ©UK EMBASSY YEREVAN, FACEBOOK

Կանադայի և Անգլիայի տարածքում գրանցումը կատարվել է 2018թ. օգոստոսի 28-ին և 29-ին: Դա տեղի է ունեցել ամենայն հավանականությամբ այն բանից հետո, երբ «Լիդիանի» ներկայացուցիչներն առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարեցին արբիտրաժի դիմելու մտադրության մասին:

2018թ. հունիսին ակտիվիստները փակել են Ամուլսար տանող բոլոր ճանապարհները, և օգոստոսին հայտնի է դարձել, որ նոր իշխանությունները պատրաստակամ չեն ուժով բացել ճանապարհները: Երբ 2019թ. մարտին ընկերությունը պաշտոնապես տեղեկացրեց Հայաստանի կառավարությանը՝ միջազգային արբիտրաժային դատարան հայց ներկայացնելու վերաբերյալ, դա արեց հենց կանադական և անգլիական մասնաճյուղերի անունից:

Բրիտանիայի երկկողմ ներդրումային պայմանագրերը, որպես կանոն, չեն տարածվում նրա հիմնական ցամաքային տարածքից դուրս, տվյալ դեպքում՝ Ջերսիում, գրանցված ընկերությունների վրա: Այս մասին հաղորդել է լոնդոնյան Fountain Court Chambers-ի իրավաբան Ալեքսանդր Միլները:

BBC-ի հարցեին, թե արդյո՞ք մասնաճյուղերը հիմնվել են Հայաստանին դատի տալու նպատակով, ընկերության ժամանակավոր ղեկավար Էդվարդ Սելլերսը պատասխանել է, որ պատճառները շատ են, թե ինչու են Լոնդոնի և Տորոնտոյի պայմաններն ընկերության համար ձեռնտու, բայց մանրամասներ չի կարող հաղորդել:

Միջազգային արբիտրաժային իրավունքի փորձագետ և Double Bridge Law ընկերության գործընկեր Սերգեյ Ուսոսկինի կարծիքով՝ կոնֆլիկտի ծագումից հետո գրանցված ընկերությունների անունից հայց ներկայացնելու դեպքում իրավաբանական անձինք կհանդիպեն դժվարությունների: Նրա համոզմամբ՝ արբիտրաժ դիմելու նպատակով արված կառուցվածքային փոփոխությունները կարող են դիտվել որպես չարամտություն իրավունքի նկատմամբ և հանդիսանալ հայցի մերժման հիմք:

Շվեյցարական Schellenberg Wittmer իրավաբանական ընկերության գործընկեր Աննա Կոզմենկոն ավելացնում է, որ վեճի ծագումից հետո գրանցված ընկերությունների կողմից հայց ներկայացնելը կարող է ուղեկցվել բարդություններով՝ ներառյալ հետաքննության դադարեցումը, ինչը կախված է հստակ իրադրությունից և յուրաքանչյուր գործի պայմաններից:

Ամուլ սար

«Ամուլ սար»՝ այսինքն՝ «անպտուղ սար»: Այն գտնվում է պատմական Սյունիքի տարածքում, որտեղ Գլաձորի և Տաթևի միջնադարյան համալսարաններում հոգևորականներն ուսումնասիրում էին Արիստոտել, Պլատոն, Ֆոմա Ակվինսկի, Իբն Սին, իսկ սյունյաց իշխանները մարտնչում էին մոնղոլների, թուրքերի ու պարսիկների դեմ:

Տաթևի վանք, Սյունիք / ©SERGEI MALGAVKO, TASS

Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից հետո՝ 1920թ., Սյունիքը (Գարեգին Նժդեհի գլխավորությամբ.- խմբ.) որոշ ժամանակ հանդիսացավ բոլշևիզմին դիմադրող վերջին օջախը:

2006թ. «Լիդիանը» սկսել է Ամուլսարի հետախուզումը: Ընկերության ներկայացուցիչները պատմել են, որ պատրատվում են Հայաստանում կառուցել համաշխարհային նշանակության հանքավայր: «Լիդիանի» առաջին ղեկավար Տիմոտի Կաֆլինը հայտարարել է, որ արոտավայրը վերածելու են ոսկու հանքավայրի:

Բայց շուտով սկսվեցին բնապահպանների և տեղի բնակիչների ցույցերը, ովքեր ընկերությանը մեղադրում էին ջրային պաշարների աղտոտման և Սևանա լճի համար վտանգ ստեղծելու մեջ: Ամուլսարը գտնվում է երեք գետերի, երկու արհեստական լճերի մոտ, որոնք կապված են Սևանին:

Ամուլսարի շրջանի բնակիչներն անհանգստանում են, որ տարածաշրջանը կդառնա ոչ բնակելի: Detector.am-ի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Էդգար Վարդանյանը հաստատում է, որ տեղի բնակիչների դիրքորոշումն այն է, որ իրենց կարծիքը լիցենզիա տրամադրելիս հաշվի չեն առել:

Ամուլսարից ոչ հեռու գտվում է Ջերմուկը` աշխարհահռչակ սպա-առողջարանն իր բնական աղբյուրներով: «Ջերմուկ» ընկերությունը հանդիսանում է Կրեմլի պաշտոնական մատակարարը: Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները նույնպես դեմ են հանքի շահագործմանը, ինչի վերաբերյալ բաց նամակ են հղել կառավարությանը:

Ջերմուկի Զբոսաշրջության զարգացման կենտրոնի տնօրեն Նարեկ Միրզոյանը BBC-ի ռուսական ծառայությանը պատմել է, որ մարդիկ տարիներով ներդրումներ են կատարել, կառուցել են ռեստորաններ և հյուրանոցներ: Եթե շրջակա միջավայրին վնաս հասցվի, աշխատակիցները կհեռացվեն, նրանց կկրճատեն, և կառավարությունը ստիպված կլինի գնահատել ռիսկերը:

Ջերմուկ / ©GETTY IMAGES

2018թ. հունիսից Ջերմուկի բնակիչները փակել են դեպի հանքատեղի տանող ճանապարհները` կասեցնելով «Լիդիանի» գործունեությունը:

Ընկերության ժամանակավոր ղեկավար Սելլերսը պատմել է, որ իր կարծիքով արգելափակման հետևում կանգնած են ոչ թե տեղի բնակիչները, այլ կամ միջազգային բնապահպանական ակտիվիստները, կամ մրցակիցները: Նման մեղադրանք ներկայացրել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Փորձագետները կարծում են, որ գուցե և մրցակիցները խրախուսել են բողոքի ցույցերը, սակայն հիմնական նախաձեռնությունը տեղացիներինն է և հայտնի բնապահպաններինը: Վարդանյանը նշել է, որ մրցակիցների միջամտության ապացույց չկա, միևնույն ժամանակ` հիմնական ակտիվիստներն, ովքեր անցել են բազմաթիվ ցույցերի միջով, ապրում են հասարակ կյանքով:

Էկոլոգներն առանձնահատուկ անհանգստություն են արտահայտում «Լիդիանի» ծրագրերի վերաբերյալ՝ նատրիումի ցիանիդի օգտագործմամբ ոսկու անդյունահանման առումով: 2000թ. ռումինական Բայա-Մարե ոսկու հանքավայրից ցիանիդի արտահոսքի պատճառած էկոլոգիական աղետը համարվում է Եվրոպայում ամենամեծը` Չեռնոբիլից հետո: Այն ազդել է 3 երկրների վրա, իսկ թունավոր նյութերը թափվել են Դունայ գետը և նրա Տիսու վտակը՝ ոչնչացնելով հազարավոր տոննաներով ձկների ու վտանգելով 2,5 մլն մարդու խմելու ջրի մաքրությունը:

Ներկայումս ցիանիդի կիրառումն արգելված է Հունգարիայում, Գերմանիայում, Թուրքիայում, Չեխիայում, ԱՄՆ մի շարք նահանգներում և Արգենտինայի նահանգներում:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամուլսարի պաշտպանների հետ / ©primeminister.am

Տեղի բնակիչների բողոքի պատճառով 2017թ. «Լիդիանը» զրկվել է ներդրողներից մեկից` Միջազգային ֆինանսական կորպորացիայից (ՄՖԿ, Համաշխարհային բանկի կառույց), որը մի ժամանակ տիրապետել է ընկերության 15% բաժնեմասերի:

Ջերմուկցիները և ակտիվիստները բողոք են ներկայացրել Նյու Յորքում գտնվող Համաշխարհային բանկի օմբուդսմենի գրասենյակ, որ քաղաքի վրա հանքավայրի ազդեցության գնահատման ժամանակ հաշվի են առնվել միայն էկոլոգիական հանգամանքները, բայց ոչ զբոսաշրջային բիզնես, սպա-առողջարանի վրա ազդեցությունը:

Արտաքին հետազոտությունները հաստատել են այդ ենթադրությունները, ինչպես նաև Ամուլսարի ստորոտին գտնվող Գնդեվազ բնակավայրի հայտարարությունը: Մասնավորապես, 2007-2013թթ. ՄՖԿ-ն «Լիդիանից» չի ստացել էկոլոգիական և սոցիալական ռիսկերի վերաբերյալ բավարար տեղեկատվություն և Հայաստան չի ուղարկել մասնագետի` ստուգումների համար: Հետազոտության հրապարակումից հետո ՄՖԿ-ն իր միջոցները դուրս է բերել ծրագրից: «Լիդիանի» ակցիաները նա վաճառել էր ավելի վաղ:

Կես միլիարդի կորուստը

Թեև «Լիդիանը» դեռ եկամուտ չի ստացել, հիմնական ակցիոներները փոփոխվել են մի քանի անգամ: Ներկայումս ընկերությունը տնօրինում են ներդրումային ֆոնդերն ու մասնավոր անձինք, որոնցից ամենախոշոր ակցիոներներն են Resurce Capital Fund-ը (32%), Orion Capital Management-ը (11%) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ):

Վերջինս հայտարարել է, որ նախագիծը համապատասխանում է միջազգային նորմերին, բանկի չափորոշիչներին և հայկական օրենսդրությանը: Բանկում սպասում են Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարության որոշմանը:

Ամուլսարի հանքավայր / ©KAREN MINASYAN, AFP

Մյուս բաժնետերերն իրավաբանական և ֆիզիկական անձինք են՝ Հայաստանից դուրս գտնվող: Resurce Capital Fund-ը և Orion Capital Management-ը չեն թաքցնում իրենց թիկունքում կանգնածների անունները, ում իրականում պատկանում են բաժնեմասերը:

Ընկերությունը Հայաստանում արդեն ծախսել է ավելի քան 400 մլն դոլար, որի կեսը՝ նախապատրաստական աշխատանքների, մեքենաների և սարքավորումների գնման վրա: Գումարները ակցիոներային կապիտալի և վարկերի տեսքով հիմնականում տրամադրել են երկու գլխավոր սեփականատերերը՝ RCF-ը և Orion-ը: Սելլերսը նշել է, որ իրենք չեն կարողանում վերադարձնել այդ գումարները:

«Կեղտոտ փիառ հնարքներ»

«Լիդիան» նկատմամբ անվստահությունը նաև սկանդալներն են հրահրում, որոնք Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնի Քիսինջերի ինստիտուտի գիտաշխատող Բրեդլի Ժարդինն անվանել է «կեղտոտ փիառ հնարքներ»:

Տեղի լրագրողները հրապարակել են տեղեկություններ, որ ընկերությունը Հայաստան են բերել և կառավարության հետ հանդիպմանը հրավիրել են փորձագետների, ովքեր ֆինանսական և ազգակցական կապեր ունեն նրա հետ: Այդ կապերը չեն բացահայտվել, իսկ գիտնականներին ներկայացրել են որպես անկախ միջազգային փորձագետներ:

2017թ. հոկտեմբերին Երևանում «Լիդիանի» մասնակցությամբ նապատեսված էր մենեջեր Ահարոն Ստիգսի ելույթը լեռնահանքարդյունաբերության անվտանգ և ժամանակակից պրակտիկայի վերաբերյալ: Իրադարձության համար ընտրվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանը, որը վայելում է ԱՄՆ կառավարության աջակցությունը: Ոչ մի տեղ նշված չէր, որ Ստիգսն ամուսնացած է «Լիդիանի» փոխտնօրեն Բոբ Քարոյի դստեր հետ: Էկո-ակտիվիստների ցույցերից հետո միջոցառումը չեղարկվեց:

2018թ. հունվարին ընկերության ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարի հետ: Նրանց ուղեկցել է Լարրի Բրեկենրիջը, ով ներկայացվել է որպես «միջազգային անկախ փորձագետ»: Սակայն Բրեկենրիջը Global Resource Engineering ընկերության ավագ ինժեներն է, որից «Լիդիանը» առնվազն երեք անգամ էկոլոգիական զեկույց է պատվիրել Ամուլսարի վերաբերյալ:

Թեստ Փաշինյանի համար

«Լիդիանի. ժամանակավոր ղեկավարի հանդիպումը Փաշինյանի հետ / ©primeminister.am

Բողոքների բնույթն ինչպես էկոլոգիական է, այնպես էլ՝ քաղաքական. Ամուլսարի վերաբերյալ կասկածներն ակնհայտորեն ուղեկցվել են նախկին նախագահ Սերժ Սարգսյանից դժգոհությամբ:

Հայաստանում շատերն են վստահ, որ նախկինները հանքավայրի շահագործմանը թույլտվություն են տվել ինչ-որ կոռուպցիոն սխեմաների շրջանակներում: Այս մասին հայտնել է քաղաքագետ Վարդանյանը: 2018թ. ապրիլին Նիկոլ Փաշինյանի՝ փողոց դուրս գալու կոչին առաջինն արձագանքած ակտիվիստներից շատերը նույնպես դեմ են հանքի շահագործմանը: Քիսինջերի ինստիտուտից Ժարդինի կարծիքով Ամուլսարը Փաշինյանի համար թեստ է դարձել, որպես պրոգրեսիվ քաղաքական գործիչ և թավշյա հեղափոխության մարմնավորում:

Փաշինյանն ինքը խոստովանել է, որ այս նախագծին հավանություն չէր տա, եթե կոնցեսիայի հարցը հիմա վճռելիս լիներ: Սակայն լիցենզիան տրվել է նախորդների կողմից, և կառավարությունը հայտնվել է փակուղում:

Ավելին, վարչապետը խոստացել է կյանքի կոչել նաև «տնտեսական հեղափոխությունը», իսկ «Լիդիանը» խոստանում է, որ հանքը 11 տարի շահագործելու դեպքում բյուջեն կունենա ավելի քան 400 մլն դոլարի հավելյալ մուտքեր: Վարչապետի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ներկայումս կառավարությունը սպասում է Ամուլսարի ստուգումների արդյունքներին, որոնք իրականացվում են բնապահպանության տեսչության կողմից:

Օտարերկրյա ճնշում

Ամուլսարի հարցում մեկ այլ խնդիր է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանների կողմից «Լիդիանին» աջակցությունը: Ամերիկյան փորձագետ, Eurasianet-ի Կովկասի բաժնի խմբագիր Ջոշուա Կուչերը նշել է, որ վաղուց է հետևում հետխորհրդային երկրներում ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը, և ապշած է այս հարցում նման անկեղծ հայտարարություններից:

ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Միլսը 2018թ. հրաժեշտի խոսքում հայտարարել է, որ դեպի Ամուլսար տանող ճանապարհների փակումը կարող է Հայաստանի գրավչությունը նվազեցնել օտարերկրյա ներդրողների համար:

Սյունյաց լեռներում / ©SERGEI MALGAVKO, TASS

Միլսը նշել է, որ վարչապետն ու իր ավագ խորհրդատուները հասկանում են իր մտահոգությունը և փորձում են հավասարակշռել ու գտնել լուծում: Դեսպանը կոչ արել այդ գործընթացն արագացնել և այնպես անել, որ հարցը լուծվի օրենքի շրջանակներում: Կուչերի կարծիքով՝ ամերիկացի դեսպանի հրապարակային հայտարարությունները անսովոր կտրուկ էին:

Երևանում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի քարտուղարը նշել է, որ բողոքի ցույցերի սկզբում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել զերծ մնալ բռնությունից և գործել օրենքի շրջանակներում: Հույս են հայտնել, որ Հայաստանի կառավարությունը և «Լիդիանը» կուսումնասիրեն հնարավոր տարբերակները՝ փոխադարձ կիրառելի, ընկերական և շուտափույթ լուծման ուղղությամբ:

Մեծ Բրիտանիայի կողմից ընկերությանը տրամադրվող աջակցության մասին են վկայում դիվանագիտական փաստաթղթերը: «Լիդիանի» ղեկավարության և Հայաստանի բրիտանացի դիվանագետների միջև հաղորդակցությունից հետևում է, որ մենեջմենթը տարիներ շարունակ շփվել է դեսպանների հետ, համատեղ կազմակերպել են լսումներ, սեմինարներ և նույնիսկ թագուհու ծնունդն են միասին նշել: Փաստաթղթերը հրապարակվել են OpenDemocracy-ի կողմից, որը բրիտանական՝ տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն հասանելիություն էր ձեռք բերել:

BBC-ի հարցմանն ի պատասխան՝ Մեխծ Բրիտանիայի դեսպանությունն աջակցում է բրիտանական ընկերությունների զարգացմանն ամբողջ աշխարհում: Այս կապակցությամբ դեսպանությունը համագործակցում է նաև հայկական շուկայում գործող բրիտանական ընկերությունների հետ: Նշվել է նաև, որ հարգում են Հայաստանի կառավարության որոշումը՝ Ամուլսարի վերաբերյալ սեփական երաշխիքները ստանալու հարցում:

Անհամաձայնություն կառավարությունում

Ջերմուկի մերձակայքում / ©KAREN MINASYAN, AFP VIA GETTY IMAGES

Հայաստանի խորհրդարանի և կառավարության զրուցակիցները պատմել են, որ Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշումն առաջացրել է ներքին անհամաձայնություններ: Դրանք նոր իշխանության ներսում լուրջ հակադրություններ են:

Պատգամավորների մի խումբ, դեմ լինելով հանքի շահագործմանը, այդ հարցը բարձրացրել են Փաշինյանի մոտ՝ «Իմ Քայլը» խմբակցության փակ հանդիպումներում: Խմբակցությունում ընդունված է վիճել փակ դռների ետևում, իսկ անհամաձայնությունը բացահայտ արտահայտելը չի խրախուսվում: Խմբակցությունը հարցերին միաձայն է քվեարկում:

Հանքի շահագործմանը դեմ հանդես եկող պատգամավորները Փաշինյանին ներկայացրել են իրենց դիրքորոշումը, փաստերը: Նրանց կարծիքով՝ վարչապետը լսել է իրենց: Սակայն վարչապետը կրկին հայտարարեց, որ Ամուլսարի շահագործումը դադարեցնելու օրինական հիմքեր չկան և տեղի բնակիչներին կոչ է արել բացել ճանապարհները: Կոչն անպատասխան է:

«Խումարաթող՝ էյֆորիայից հետո»

Երևան, հեղափոխության օրեր / ©KAREN MINASYAN, AFP VIA GETTY IMAGES

«Լիդիանի» վերջին հաշվարկներով, եթե ճանապարհները բացվեն, գարնանը՝ ձնհալից հետո, ընկերությունը կարող է վերսկսել հանքի շինարարությունը, իսկ առաջին ոսկին կստացվի 2020թ. վերջին կամ 2021թ. սկզբին: Դրա համար կպահանջվի ևս 150 մլն դոլարի ներդրում և շուրջ 25 մլն դոլարի շրջանառու կապիտալ:

Ընկերության ղեկավար Սելլերսը նշել է, որ եթե «Լիդիանը» չկարողանա շարունակել աշխատանքները, ապա Հայաստանի համբավը միջազգային ներդրողների «աչքից կարող է ընկնել»: Նրա խոսքով՝ միջազգային ֆինանսական հանրությունը հետևում է իրավիճակին:

Վարչապետը և նրա տեղակալները կիսում են այս վտանգը և հրապարակային ելույթներում հղում են արբիտրաժի վտանգին և օտարերկրյա ներդրողներին վանելու վտանգին: Իսկ մինչ Ջերմուկի բնակիչները շարունակում են արգելափակել ճանապարհը դեպի հանքավայր՝ չնայած վարչապետի կոչին: Վարդանյանը չի բացառում, որ կոչով հարցը լուծելու անհաջող փորձից հետո իշխանությունները կարող են անցնել ուժի կիրառմանը:

Փաշինյանի մամուլի քարտուղարը BBC-ի հարցին ի պատասխան նշել է, որ կառավարությունը գործելու է Սահմանադրությանը, ՀՀ օրենսդրությանը համապատասխան և հաշվի է առնելու միջազգային պարտավորությունները:

Քիսինջերի համալսարանից Ժարդինը համարում է, որ ինչպիսին էլ լինի վեճի հանգուցալուծումը, Ամուլսարի էթիկական դիլեման հանդիսանում է ծանր խումարաթող (похмель)՝ հեղափոխական էյֆորիայից հետո:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021