Նման երևույթ դիտարկվել է Անտարկտիկայի տարբեր հատվածներում ևս: Մասնագետները պատմական ռեկորդն անվանել են «անհավատալի և աննորմալ»:
Բրազիլացի գիտնականները փետրվարի 9-ին Անտարկտիկայի թերակղզուց դեպի հյուսիս գտնվող Սիմոր (կամ Սեյմուր) կղզում գրանցել են ջերմաստիճանային հերթական ռեկորդը. պատմության մեջ առաջին անգամ այստեղ արձանագրվել է 20,75 աստիճան C: Մինչ այդ ամենաբարձր՝ ռեկորդային ցուցանիշը գրանցվել է 1982թ. հունվարին՝ 19,8 աստիճան:
Հետազոտողները բացատրել են, որ նշված բարձր ջերմաստիճանը միայն մեկ օրվա դիտարկմամբ է արձանագրվել, այլ ոչ թե երկարաժամկետ ուսումնասիրությամբ: Բրազիլիայի կառավարության կողմից Terrantar նախագծին մասնակցող Կարլոս Շեֆերը նշել է, որ հնարավոր չէ այդ տվյալի հիման վրա ապագայի եղանակային փոփոխությունները կանխատեսել, սակայն նա այդ ցուցանիշը համարել է ազդանշան, որ այս տարածաշրջանում ինչ-որ բան է կատարվում: Շեֆերի խոսքով՝ տաքացման գործընթաց դիտարկվել է հետազոտվող բազմաթիվ տարածքներում, բայց այսպիսի երևույթն աննախադեպ է:
Գիտնականների կարծիքով՝ ջերմաստիճանային այդօրինակ ռեկորդների վրա ազդում են օվկիանոսային հոսանքների ընթացքը և Էլ-Նինյոյում տիրող տաք իրավիճակը: Բրազիլացի հետազոտողների տվյալները պետք է հաստատվեն Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպության կողմից:
Նախորդ շաբաթվա վերջերին գիտնականներն Էսպերանսայի արգենտինական գիտահետազոտական կայանում (Անտարկտիկայի թերակղզու հյուսիսային ծայրամասում) արձանագրել էին 18,3 աստիճան C:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…