Ջեյլբրեյքի վերադարձը. iOS-երի մեծ մասը խոցելի է, ինչի դեմ Apple-ը չի կարող պայքարել

Խոցելի են iOS-սարքավորումների բոլոր չիպերը՝ A5 պրոցեսորից մինչև A11, ինչպես նաև մի շարք առօրյա սարքավորումներ՝ սկսած iPhone 4S-ից, վերջացրած iPhone X-ով:

axi0mX հաքերը ծրագիր-էքսփլոյմենթ է հրապարակել, որը թույլ է տալիս իրավունք ստանալ գերօգտատիրոջ իրավունքներ՝ Apple-ի կողմից 2011-2017թթ. թողարկված գրեթե բոլոր սարքավորումների նկատմամբ: Խոցելիությունն ստացել է Checkm8 անունը՝ տառացի փոխանցմամբ՝ «շախ և մատ»: Այն դեռևս չի կարող զանգվածաբար օգտագործվել: Ներկայումս հրանավոր է դրա օգնությամբ ֆայլերի նկատմամբ ամբողջական հասանելիություն ձեռք բերել, բայց դեռ հնարավոր չէ կողմնակի նյութեր տեղադրել, որոնք թույլատրված չեն Apple-ի կողմից: Ընկերության թերացումը, որն օգտագործել է axi0mX-ը, կրում է համակարգային բնույթ և այն կարգավորել կալիֆորնիական ընկերությունն, ամենայն հավանականությամբ, չի կարող:

Հաքերների կողմից այս խոցելության հայտնաբերումը համարվում է լրջագույն հաղթանակ: Apple-ի սարքավորումներում առաջին անգամ ջեյլբրեյք (կոտրում, հասանելիություն ֆայլերին) հայտնաբերվել է 2010թ., և դրանից հետո նոր սարքավորումներն այդ խնդիրը չեն ունեցել: Նոր խոցելիությունը տարբերվում է նրանով, որ ամրագրված է Boot ROOM-ում՝ ծրագրային կոդի անփոխարինելի հատվածում, որը սարքավորումում ունի համակարգային մակարդակ և գործում է սարքը միացնելու պահից: Մինչ օրս Apple-ը արագորեն էր թարմացումներ թողարկում՝ փակելով ջեյլբրեյքի հնարավորությունը: Սակայն այս խնդրի կարգավորման համար թարմացումները բավական չեն: Ընկերությունից կպահանջվի հետ կանչել Checkm8 ունեցող սարքավորումներ, բայց դրան Apple հավանաբար չի գնա:

Նոր խոցելիությունն առկա է iOS-սարքավորումների բոլոր չիպերում՝ A5 պրոցեսորից մինչև A11: Այդպիսով ջեյլբրեյքի հնարավորություն է ստեղծվում մեծ քանակությամբ սարքավորումների նկատմամբ՝ iPhone 4S-ից մինչև iPhone X: Counterpoint ընկերության տվյալներով՝ նախորդ տարի iPhone X-ը համարվել է աշխարհի ամենապոպուլյար սմարթֆոնը:

Էքսփլոյթի հնարավորությունից ներկայումս կարող են օգտվել միայն iOS-սարքավորումների կոտրման հարցում մասնագիտացած հաքերները: Նրանք կարող են հասանելիություն ձեռք բերել ֆայլերի նկատմամբ, բայց դեռ չեն կարող ներդնել iOS-ի համար նախատեսված ոչ պաշտոնական հավելումների Cydia պոպուլյար խանութը:

Էքսփլոյթն այս պահին հնարավոր է կասեցնել սմարթֆոնի կամ պլանշետի վերագործարկմամբ: Հաղորդվում է, որ դրա բացառման տարբերակին կարելի է սպասել մոտ ապագայում: axi0mX-ը նշում է, որ էքսփլոյթը կարելի է միացնել միայն Apple-ի սովորական համակարգիչներից:


Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021