Ինովացիոն զարգացվածության ցուցանիշով Հայաստանն առաջընթաց է գրանցել

Ինովացիոն զարգացվածությամբ Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարձրացել է 4 կետով՝ դառնալով 64-րդը: Վրաստանն ու Թուրքիան համապատասխանաբար 48 և 49-րդ հորիզոնականներում են, Ռուսաստանը՝ 46, Իրանը՝ 61, Ադրբեջանը՝ 84:

Հրապարակվել է աշխարհի 129 երկրների 2019թ. Ինովացիոն զարգացվածության վարկանիշային սանդղակը, որում առաջատար դիրքերում հիմնականում Եվրամիության երկրներն են: Ընդ որում՝ Շվեյցարիան 2011թ.-ից գլխավորում է սյունակը: Ցանկը եզրափակում է Եմենը:

Երկրների ինովացիոն զարգացման գնահատականը կազմելու համար հիմք են հանդիսացել 80 ցուցիչներ, որոնցից են՝ տրամադրված արտոնագրերի քանակը, գիտության և ինովացիայի զարգացման ֆինանսավորման հասանելիությունը, կրթության մակարդակը և նույնիսկ Վիկիպեդիայում հոդվածների թարմացումները: Հաշվի են առնվել նաև փորձագիտական կարծիքները:

Ինովացիոն զարգացվածությամբ Հայաստանն այս տարվա աղյուսակում 64-րդն է: Մեր երկրի զարգացվածության գործակիցը 33,98: Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանն ու Թուրքիան համապատասխանաբար 48 և 49-րդ հորիզոնականներում են, Ռուսաստանը՝ 46, Իրանը՝ 61, Ադրբեջանը՝ 84:

Թեև Հայաստանի այս տարվա ցուցանիշը դեռ հետ է 2017-ից տվյալներից, երբ 59-րդ տեղում էր, այնուամենայնիվ, 2018թ.-ի համեմատ բարձրացել է 4 կետով (68-րդ հորիզոնականում է եղել):

2019թ. Ինովացիոն զարգացվածության վարկանիշային աղյուսակ / ©currenttime.tv

Ամենամյա վարկանիշային աղյուսակը կազմում են INSEAD բիզնես-դպրոցը, Կորնելիի համալսարանը և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO): Հիմնական նպատակներն են՝ աջակցել տարբեր երկրներում որոշումներ են կայացնողներին, խթանել ինովացիոն աշխատանքները և գիտական հետազոտությունները:

Յուրաքանչյուր տարի կազմվում է ինովացիոն զարգացման վարկանիշային աղյուսակի որոշակի թեմա: Հաղորդվում է, որ այս տարի ընտրվել է բժշկությունը: Համաձայն ուսումնասիրությունների՝ բժշկական տեխնոլոգիաներն առավել արագորեն են զարգանում ասիական երկրներում՝ Չինաստանում, Հարավային Կորեայում, Վյետնամում, Թայլանդում և Ֆիլիպիններում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021