Առնետ-սակրավորը խիզախության համար ոսկե մեդալ է ստացել՝ հայտնաբերելով տասնյակ ականներ

Աֆրիկյան հսկայական առնետը՝ Մագավա անվամբ, բարձրարժեք պարգևի է արժանացել Կամբոջայում ականազերծման համար: 70 սմ երկարություն ունեցող առնետը մետաղորսիչներով սակրավորներից ավելի արդյունավետ է գտնվել՝ առանց պայթելու վտանգի հայտնաբերելով վերգետնյա 39 ական և չպայթած 28 զինամթերք:

Մագավային ոսկե մեդալով պարգևատրել է բրիտանական PDSA բարեգործական կազմակերպությունը, որն անասնաբուժական աջակցություն է ցուցաբերում չքավորների կենդանիներին: 1943թ.-ից սկսած PDSA-ն պարգևատրում է ռազմական գործողությունների ժամանակ աչքի ընկած կենդանիներին, իսկ 2002-ից սկսած՝ նաև նրանց, ովքեր հերոսություն են ցուցաբերել խաղաղ ժամանակ: Մագավան ոսկե մեդալի է արժանացել «նվիրվածության և մարդկանց կյանքեր փրկելու» համար:

Մասնագետների գնահատմամբ՝ ներկայումս Կամբոջայում առկա է շուրջ 6 մլն ական, որոնք պահպանվել են 1970-80-ականների քաղաքացիական պատերազմից հետո: Միայն նախորդ տարի ականների զոհ է դարձել 77 մարդ: Շուրջ 40 հազար բնակիչներ անդամահատվել են. սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:

Մագավան 7 տարեկան է, կշռում է 1,2 կգ: Թեև նա սովորական առնետներից ավելի մեծ է, սակայն նրա չափերն ու քաշը չեն կարող պայթեցնել ականները: Տարեկան վերապատրաստումն առնետն անցել է Տանզանիայում, որտեղ բելգիական Apopo բարեգործական կազմակերպությունը 1990-ականներից սկսած կենդանիներին սովորեցնում է հոտառությամբ հայտնաբերել ականները և տուբերկուլյոզը:

Apopo-ն իր ծրագրերի մասնակիցներին անվանում է HeroRATs (հերոս առնետներ): Նրանց վարժեցնում են հոտոտել ոչ թե մետաղը, այլ դրանց քիմիական միացությունները: Դա նշանակում է, որ առնետները կանգ չեն առնում մետաղ հայտնաբերելիս. այդպիսով գործընթացն ավելի արագ է կատարվում: Երբ առնետը հայտնաբերում է պայթուցիչը, սկսում է թաթով հողի վրա խաչ անել՝ նրա հետ աշխատող մարդկանց ազդարարելով այդ մասին:

Առնետը՝ վարժանքների ժամանակ / © EMPICS

Թենիսահարթակի չափ տարածքը Մագավան կարող է հետազոտել 30 րոպեում, մինչդեռ մետաղորսիչով սակրավորը նույնը կանի 4 օրում: Ընդ որում, ի տարբերություն մարդկանց, առնետի դեպքում պայթելու հավանականությունը նվազագույնն է:

Մագավան աջակցում է Ականազերծման կամբոջական կենտրոնի մասնագետներին: Նա աշխատում է առավոտյան՝ կես ժամ տևողությամբ: Կազմակերպությունում նրա ծառայություններից շատ գոհ են:

Բրիտանական HALO Trust կազմակերպության տվյալներով, որը զբաղվում է զինված հակամարտությունների հետևանքով տուժած երկրներում զինամթերքի վնասազերծմամբ, 1979թ.-ից սկսած Կամբոջայում ականների պայթյունի հետևանով գրանցվել է 64 հազար մահ և անդամահատման 25 հազար դեպք:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021