Առողջապահությո՞ւն, թե՞ անձնական շահ. նախարարի ու խորհրդականի պայքարին ԵՊԲՀ ռեկտորն ու այլ անձինք են միանում

Փոխադարձ մեղադրանքներ, ԵՊԲՀ ռեկտոր, իրանական ընկերություն, ուռուցքաբանության կենտրոն. ի՞նչ իրավիճակ է ստեղծվել ՀՀ առողջապահության ոլորտում

Սեպտեմբերի 3-ին միջադեպ տեղի ունեցավ Առողջապահության նախարարի մամուլի ասուլիսի ժամանակ: Նախարարի նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանի միջամտությամբ ասուլիսը տապալվեց: Արսեն Թորոսյանը և իր նախկին խորհրդականը բանավեճը շարունակեցին անջատ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով և ասուլիսներով:

Ինչի՞ց է սկսվել կոնֆլիկտը

Օգոստոսի 20-ին Առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով խորհրդատու Գևորգ Թամամյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել՝ հաղորդելով իր հրաժարականի մասին: Թամամյանը գերատեսչության ղեկավարությանը մեղադրել էր սին մեկնաբանություններ և պոպուլիստական հայտարարություններ կատարելու մեջ:

Նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով իր դեմ սկսված արշավին, նշեց, որ այն կազմակերպած է ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից: Նրա խոսքով՝ Արմեն Մուրադյանն իր պաշտոնը ժառանգություն է ստացել, կարծում է, որ նոր իշխանությունները մեծ վտանգ են ներկայացնում Մուրադյանի պաշտոնավարման համար: Արսեն Թորոսյանի համոզմաբ՝ իր դեմ արշավն սկսվել է ԵՊԲՀ խորհրդի կազմը փոխելու մտադրությունից հետո:

Ինչո՞ւմ են մեղադրում իրար

Նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը, Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը տապալելուց հետո, զբաղեցնելով նրա տեղը, մի շարք մեղադրանքներ ներկայացրեց Առողջապահության նախարարի հասցեին:

Դրանցից մեկը Թորոսյանի զինվորական ծառայությանն էր վերաբերում: Թամամյանի խոսքով՝ Թորոսյանը բանակում ծառայել է որպես գրագիր, ինչն ինչքը ավելի քիչ պատվաբեր ծառայություն է համարում:

Ի պատասխան մեղադրանքին՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ դա անձնական հարց է և ընդհանրապես կապ չունի իր պաշտոնավարման և կոնֆլիկտի իրական խնդրի հետ:

Նախկին խորհրդական, արյունաբան Թամամյանը, խոսելով պետպատվերի շրջանակներում կատարվող վերաբաշխումների մասին, նախարարին մեղադրեց անհիմն վերաբաշխումների մեջ: Մասնավորապես նշեց նախարարի կնոջ հիվանդանոցին մեծ քանակով պետպատվեր հատկացնելու մասին:

Արսեն Թորոսյանը պատախանեց, որ իր կինը հիվանդանոց չունի, պարզապես աշխատում է որպես տնօրեն, իսկ Թամամյանի նշած 2,7 մլրդ դրամ հատկացումը չի համապատասխանում իրականությանը, թիվը չափազանցված է, բաշխման գործընթացում ներգրավված են նաև այլ հաստատություններ:

Ի՞նչ կապ ունի իրանական ընկերությունը

Թամամյանի հաջորդ մեղադրանքը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացված ստուգումներին էր վերաբերում: Նրա համոզմամբ՝ Կենտրոնի տնօրենի նկատմամբ անհիմն կերպով է ճնշում գործադրվում, քանի որ ԱԱԾ-ն ստուգումներով թերացումներ, յուրացումներ չի արձանագրել:

Մինչդեռ նախարարը փաստաթղթերով ներկայացրեց եղելությունը: Իրանական Վարան Փարթո Դարման ընկերությունը ցանկացել է Հայաստանում ներդրում կատարել ուռուցքաբանության ոլորտում: Այդ նպատակով հիմնվել է ընկերություն: Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը պահանջել է այդ ընկերության բաժնետոմսերի 50%-ը: Հետագայում պահանջել է կատարվելիք ներդրումների 50%-ը նույնպես փոխանցել իրեն:

Արդյունքում՝ Կենտրոնը մինչ օրս չի կատարել գործունեություն, ինչի համար դիմել է Նախարարին՝ խնդիրը կարգավորելու և Տանանյանին այս գործից հեռացնելու խնդրանքով: Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը հեռացվել է աշխատանքից:

Իրանական ընկերության նամակի հրապարակումից հետո Թորոսյանի դեմ արշավը նոր թափ ստացավ:

Ի՞նչ կապ ունի Արմեն Մուրադյանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ Թամամյանն ինքնուրույն չի գործում, նրան ուղղորդում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նախարարի խոսքով՝ խնդիրը ծագել է նախորդ տարվանից, երբ առաջացել է Երևանի պետական բժշկական համալսարանի խորհրդի կազմը փոխելու հարց, իսկ Մուրադյանն անհանգստացած իր պաշտոնով, ուստի դիմում է նախարարի վարնակիշը գցելու քայլերին:

Ի պատասխան Թորոսյանի հայտարարությանը՝ Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց Գևորգ Թամամյանի մարդկային հատկանիշները և մասնագիտական հմտությունները: Նրա խոսքով՝ նախարարը ցուցաբերել է ցինիզմ՝ նշելով, թե Վերականգնողական կենտրոնում պահվում է 50 հաշմանդամ, 50-ն էլ հաշմանդամ են մեռնելու, ինչո՞ւ են նրանց վրա գումար ծախսում:

Արսեն Թորոսյանն իր հերթին հերքել է 50 հոգու վերաբերյալ Արմեն Մուրադյանի և Գևորգ Թամամյանի հայտարարությունները:

Նախարարն իսկապե՞ս թերացել է

Բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ինչ-ինչ խնդիրներով առընչվել են քաղցկեղի բուժման պրոցեսին, փաստում են, որ ոլորտ կարգավորվում է, էականորեն փոխվել է թե բժշկական անձնակազմի սպասարկման որակը, թե բուժման արդյունավետությունն է բարձրացել:

Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանի, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի կարծիքներին հետևել է նաև բժկական կենտրոններից մեկի հայտարարությունը, որն արձանագրել է ոլորտում կատարվող լրջագույն փոփոխությունները:

Ի՞նչ է սպասվում

Մուրադյանի և Թամամյանի աջակիցները պահանջում են Արսեն Թորոսյանի հրաժարականը: Հաղորդվում է, որ ԵՊԲՀ ռեկտորը պատրաստվում է դիմել դատարան՝ Արսեն Թորոսյանի դեմ հայցադիմումով:

Առողջապահության նախարարն իր հերթին նշել է, որ այսպիսի մի արշավ էլ նախորդ տարի էր սկսվել իր դեմ: Խոսքը Արա Մինասյանի մասին է՝ Սերժ Սարգսյանի խնամին, ում ուղղված մեղադրանքներից հետո նույնպես Արսեն Թորոսյանին բազմաթիվ մութ ծրագրերի մեջ մեղադրեցին: Արդյունքում Արա Մինասյանի մեղադրանքը հաստատվեց: Նա այժմ հետախուզման մեջ է:

Նախարար Թորոսյանի խոսքով՝ այս միջադեպը շատ նման է Մինասյանի գործին, ուստի հույս ունի, որ կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղը կընկնի, և իր դեմ արշավը հաջողություն չի ունենալու:

Նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանն էլ այս ընթացքում հայտարարարում է, որ նախարարի կողմից ճշմարտությունը թաքցվում է, իրականությունը շուտով ջրի երես է դուրս գալու:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021