Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 8 մարդ, առողջացել են 509-ը: Վարակվածության հաստատված դեպքերի թիվը դարձել է 36996, փաստացի բուժում է ստանում 9833 պացիենտ:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 383 նոր դեպք է հաստատվել: Փաստացի բուժում է ստանում 9833 պացիենտ: Առողջացածների թիվը հասել է 26243-ի՝ նախորդ օրն ավելանալով 509-ով:
Covid-19-ից մահացածների թիվը Հանրապետությունում հասել է 700-ի: Վերջին 24 ժամում մահացած պացիենտները եղել են 71 (կին), 56 (կին), 69 (տղամարդ), 72 (տղամարդ), 79 (կին), 85 (կին), 85 (կին) և 64 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 220 է:
Նախորդ օրը կատարված թեստերից 1467-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 155664 թեստավորում:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…