ԱԽ քարտուղարը մեկնաբանել է նոր ռազմավարության անհրաժեշտությունը

Արմեն Գրիգորյանն ընդգծել է մեր երկրում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող զարգացումներին արձագանքող և ճկուն փաստաթղթի անհրաժեշտությունը։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ մշակվում է Ազգային անվտանգության նոր ռազմավարություն։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ գործող Ռազմավարությունն ընդունվել է 2007թ․, մինչդեռ վերջին 12 տարում Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում խորքային փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում զարգացման նոր միտումներ են արձանագրվել: Տեղի է ունեցել ռուս-վրացական պատերազմը։

Արմեն Գրիգորյանը լրջագույն փոփոխություններ են համարել Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները՝ Իրանի դեմ պատժամիջոցներով հանդերձ, Մերձավորարևելյան տարածաշրջաններին վերաբերող փոփոխությունները, Ապրիլյան պատերազմը և դրա կրկնությունը բացառելու անհրաժեշտությունը:

Հայաստանի դառնալը ԵԱՏՄ անդամ, ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունները Գրիգորյանի կարծիքով նույնպես նոր ռազմավարության մշակման անհրաժեշտություն են առաջացրել։:

Միաժամանակ, Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ բազմաթիվ փոփոխություններին զուգահեռ՝ կան իրողություններ, որոնք մնացել են անփոփոխ: Այստեղ Գրիգորյանն առանձնացրել է Արցախյան հիմնահարցը, փոխզիջումների ճանապարհով հիմնահարցը լուծելու վերաբերյալ Ադրբեջանի մերժողական քաղաքականությունը, հայ-թուրքական սահմանի փակ լինելու հանգամանքը և այլն։

Արմեն Գրիգորյանն ընդգծել է մեր երկրում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող զարգացումներին արձագանքող և ճկուն փաստաթղթի անհրաժեշտությունը։

Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ եւ ԱԽ քարտուղարին հանձնարարվել է ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել Անվտանգության խորհրդի քննարկմանը, ապա՝ ԱԺ հաստատմանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021