Աղբահանությունը կվատթարանա. Սանիթեքը հայտարարություն է տարածել

Սանիթեքը հայցել է երևանցիների ներողամտությունը՝ նշելով, որ գործադրվող ճնշումները վտանգել են ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մատուցումը:

Երևանի աղբահանությունն իրականացնող Սանիթեք ընկերությունը հայտարարություն է տարածել՝ իր կողմից մատուցվող ծառայությունների հետագա վատթարացման համար հայցելով երևանցիների ներողամտությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ընկերության ֆինանսական վիճակի վրա գործադրվող ճնշումները վտանգել են Սանիթեքի կողմից ծառայությունների մատուցումը: Արդյունքում՝ ընկերությունը նախատեսվածից 300 մլն դրամ պակաս է ստացել:

Հայտարարությանն ի պատասխան՝ Քաղաքապետարանի մամուլի քարտուղարը նշել է, որ Սանիթեքն ավելի վատ պայմաններ չէր կարող ստեղծել, քանի որ արդեն ամիսներ շարունակ Երևանում աղբահանությունը անհրաժեշտ կերպով չի իրականացվում: Հակոբ Կարապետյանը նաև հիշեցրել է ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի դրույթները, որոնց համաձայն կատարվել են պահումները:

Հիշեցնենք՝ դեռևս 2019թ. ապրիլին ստեղծվել էր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, որը գործելու էր Սանիթեքին զուգահեռ: Այդ հիմնարկը հուլիս ամսին Երևանի քաղաքապետարանից ստացել է ընդամենը 595 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ Սանիթեքին հուլիսի ամսվա վճարվել է շուրջ 383,5 մլն դրամ:

Հաղորդվում է, որ Սանիթեք ընկերությունն անբարեխիղճ ծառայության համար ենթարկվել է տույժի. մարտ-հունիս ամիսներին 90,5 մլն դրամ ավելի քիչ է վճարվել, իսկ 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում՝ շուրջ 155 մլն դրամ է քիչ վճարվել ընկերությանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021