Առանց վարորդի «ԳԱԶելի» աշխատանքը ցուցադրվել է տեսանյութում

Ռուսական «ԳԱԶ Խումբը» ներկայացրել է ընկերության մասնագետների կողմից մշակված՝ առանց վարորդի, «4+» սերնդի «ԳԱԶել» մեքենայի փորձարկումները:

Ռուսաստանում ակտիվորեն առաջ են մղվում անօդաչու տեխնոլոգիաները. առանց վարորդի ավտոմեքենաների ոլորտում իրենց մշակումներն են ներկայացրել արդեն բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ «ԳԱԶ Խումբը» («Группa ГАЗ»): Նորույթներից մեկն առանց վարորդի «ԳԱԶելն» է, որի հեղինակները մանրամասներ են պատմել ու տեսանյութ հրապարակել:

«ԳԱԶ Խմբի» միացյալ ինժեներական կենտրոնի ինժեներ-կոնստրուկտոր Միխայիլ Իվանովը շեշտել է, որ տեսանյութում ցուցադրված ավտոմեքենան «4+» սերնդի է: Նրանում կյանքի են կոչված համալիր տեղորոշումը, որը հաշվի է առնում արբանյակների, լիդարի (Lidar. լույսի միջոցով հեռավորության հայտնաբերման ու որոշման համակարգ) և օպտիկական ընդունիչների տվյալները, ինքնարգելակման համակարգերը և ճանապարհային հետիոտնների, նշանների ու գծանշումների ճանաչումը, ինչպես նաև մի շարք այլ տեխնոլոգիաներ:

Առանց վարորդի «ԳԱԶել» / © GAZ Auto

Նիժեգորոդսկի Ռ.Ե. Ալեքսեևի անվան պետական տեխնոլոգիական համալսարանի տեխնիկական տնօրեն Պավել Բերեսնևը նշել է, որ առանց վարորդի ավտոմեքենայի համակարգերի աշխատանքի համար անհրաժեշտ ծրագրային ամբողջ ապահովումը մշակվել է համալսարանի մասնագետների կողմից: «ԳԱԶելի» բոլոր թեստերն առանց վարորդի սկզբում անցնում են գործարանային փորձադաշտում, որտեղ նմանագործվում է սովորական փողոցների ճանապարային իրադրությունը, ապա մեքենաները կարող են դուրս գալ իրական փողոց:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում առաջին անգամ ռուսական մշակմամբ առանց վարորդի մեքենան գործարկվել է կոմերցիոն փոխադրումներում, և ոչ միայն փակ հրապարակներում փորձարկման ժամանակ. «ԳԱԶելը», ավտոպիլոտի ղեկավարմամբ, մոտ մեկ տոննա բանջարեղեն է փոխադրել Վլադիմիրից Մոսկվա՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներով անցնելով ավելի քան 240 կմ: Թեև մեքենան ավտոպիլոտն է ղեկավարել, սակայն ղեկին նստած է եղել ինժեները, ով հետևել է գործընթացին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021