Ինչո՞ւ են Բաքվում դժգոհ ռուս խաղաղապահներից

Խաղաղապահ առաքելության նորանշանակ հրամանատար Կոսոբոկովը, ով նախկինում ղեկավարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի զորախմբերը, առաջինը Երևան է այցելել, հետո` Բաքու: Սա հակառակորդի մոտ խիստ անհանգստություն է առաջացրել և ռուս խաղաղապահների նկատմամբ բացասական վերաբերմունը նորովի է դրսևորել:

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ստորաբաժանումը նոր հրամանատար ունի. գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին փոխարինել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, ով ղեկավարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի զորախմբերը: Ադրբեջանում այս փոփոխությունը դժգոհություն է առաջացրել:

Միխայիլ Կոսոբոկովը, ինչպես հայտնի է, ծառայել է հետխորհրդային գրեթե բոլոր այն վայրերում, որտեղ տարածքային պատկանելության խնդիրներ են եղել: Իր նոր առաքելությունը ռուս գեներալը սկսել է Երևան կատարած այցից` նախ հանդիպելով Հայաստանի պաշտպանության նախարարի հետ:

Բաքվում այս տեղեկությունը բուռն քննադատության են ենթարկել` դժգոհելով, որ «խաղաղապահների հրամանատարի փոփոխության մասին առաջինը Երևանում են խոսում»:

Վերլուծաբան Ռուբեն Մարգարյանի համոզմամբ` Բաքվում չէին կարող տեղյակ չլինել Արցախում ռուսական զորախմբի հրամանատարի փոփոխության մասին, սակայն այդ դժգոհությունն ընդհանուր առմամբ խաղաղապահների նկատմամբ ադրբեջանական դրսևորման մի մասն է:

Մարգարյանը դրա վառ ապացույց է որակում նաև օրերս Քաշաթաղի շրջանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությունը, որը համատեղ առաջին զորավարժությունն էր Արցախի` ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում:

Թեև խաղաղապահների տեղակայումը հնարավոր է դարձել եռակողմ հայտարարության դրույթներով, սակայն նախկինում ռուսական միջնորդությանը համաձայնած ադրբեջանցիները, վերլուծաբանի համոզմամբ, ներկայումս ավելին են ցանկանում, քան պատերազմից հետո ստացած երեք շրջանները, որոնք Ադրբեջանին են հանձնվել առանց դիմադրության:

Ալիևն այժմ, ինչպես նշում է, պահանջում է ամբողջ Արցախը` հայտարարելով հակամարտության ավարտի մասին: Մարգարյանի համոզմամբ` Ադրբեջանի դժգոհությունը պայմանավորված է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության այն դրույթներով, որոնց համաձայն` խաղաղապահները տեղակայվել են Արցախի սահմաններում, մինչդեռ Ալիևը հայտարարում է, թե «Լեռնային Ղարաբաղ վարչական միավոր չկա. կա միայն Ղարաբաղ` Ադրբեջանի կազմում»:

Ադրբեջանը, ինչպես հայտնի է, դեռ չի ստորագրել խաղաղապահների տեղակայման մանդատը և փորձում է եռակողմ հայտարարությունում նշված «Լաչինի միջանցքում» անձամբ վերահսկողություն իրականացնել` այն հայտարարելով իր տարածքը: Ռուսական կողմը, սակայն, միանձնյա վերահսկողություն է իրականացնում Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու հատվածում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021