Եկեղեցին անտեսեց կոչերն ու բազմամարդ պատարագ մատուցեց

Երևանի Սբ.Գրիգոր Լուսավորիչ, Սբ.Աննա և այլ եկեղեցիներում բազմամարդ պատարագ է մատուցվել՝ չնայած նախարարի և պատգամավորների հորդորներին: Միայն պատարագից հետո են հոգևոր հայրերը որոշել երկուշաբթի օրը հարցը քննարկել՝ արդեն իսկ արժանանալով օգտատերերի ու գործիչների քննադատությանը:

Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը քննարկում է պետական մարմինների աշխատանքը հեռահար եղանակով կազմակերպելու հարցը, նախարար Արսեն Թորոսյանն ու մյուս ղեկավարները կոչ են անում չմասնակցել բազմամարդ միջոցառումներին, հետաձգել հանդիսություններն ու այլ արարողություններ:

Այդ ընթացքում, սակայն, տարբեր եկեղեցիներում պատարագ է մատուցվում, որին մասնակցում են հարյուրավոր մարդիկ:

Պատարագ Սբ.Գր.Լուսավորիչ եկեղեցում / © Հետք

Հաղորդվում է, որ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր պատարագ է մատուցվել: Լուսանկարներից ու տեսանյութից երևում է, որ շատ քչերն են պատարագին դիմակով մասնակցել:

Պատարագ Երևանի Սբ.Աննա եկեղեցում / © Դեպի Լույս

Պատարագ է մատուցվել նաև այլ եկեղեցիներում: Որոշներում սահմանափակումը վերաբերել է միայն խաչը համբուրելուն, սակայն մյուս արարողակարգը բնականոն կերպով է ընթացել: Այս հանգամանքն արժանացել է օգտատերերի բուռն քննադատությանը:

Օգտատերերից մի քանիսն այսօրվա պատարագը բազմամարդ կազմակերպելը որակում են միտումնավոր քայլ՝ ընդդեմ աշխարհիկ իշխանությունների: Լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանն, օրինակ, համոզված է, որ սա անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ է ուղղված:

Ավելի վաղ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կոչով դիմել էր հոգևոր հայրերին՝ ուղիղ հեռարձակմամբ պատարագը մատուցելու խնդրանքով:

Պատգամավորի խնդրանքը, փաստացի, չի կատարվել, սակայն ուշացումով հայտնի դարձավ, որ երկուշաբթի օրը քննարկում է տեղի ունենալու:

Ժողովը գումարվելու է Վեհափառի նախագահությամբ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021