Հռոմից ժամանողներն անմիջապես կմեկուսացվեն
Թռիչքը Հռոմի «Ֆիումինչինո» օդանավակայանից մեկնարկել է Երևանի ժամանակով 21:30-ին: Ուղևորները Զվարթնոց օդանավակայանում ստուգվելու են, ապա առանձն ելքով մեկուսացվելու են, ըստ տեղեկությունների, Դիլիջանում:

Հռոմ-Երևան չարթերային թռիչքով շուտով Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կկատարի Իտալիայում գտնվող մեր քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ինքնաթիռը: Մինչ նրանք կհասնեն Երևան, տարածվեցին տարբեր տեսակի տեղեկություններ, ապատեղեկատվություն: ԱԳՆ-ն խորհուրդ տվեց հետևել պաշտոնական տվյալներին:
Ֆեյսբուքյան ցանցում քննարկվում է ժամանողների հետագա ճակատագրի հարցը: Օգտատերերը պահանջում են նրանց անհապաղ մեկուսացնել, ոմանք «հավաստի աղբյուրների» տվյալներով նշում են, որ չեն մեկուսացվելու:
Ըստ պաշտոնական տվյալների` ժամանողները մեկուսացվելու են: Տեղեկություններ կան, որ շուրջ 70-80 մարդ (ավելի վաղ հաղորդվել էր շուրջ 100 ժամանողների մասին) օդանավակայանից առանձին ուղիներով մեկուսացված տեղափոխվելու են Դիլիջանի ուսումնական կենտրոն կամ ԵՊՀ հյուրատուն:
Իտալիայից քաղաքացիների վերադարձի հետ կապված ֆինանսական ծախսերը հոգում են ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունը և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մեկուսացվելու են ոչ միայն անմիջապես Իտալիայից ժամանողները, այլև տարանցիկ ուղիներով Հայաստան վերադարձող քաղաքացիները:
Հարավային Չինաստանի երկու քարանձավներում հայտնաբերված ատամները վկայում են, որ հոմո էրեկտուսը հարմարվել էր խիտ արևադարձային անտառներում կյանքին։ Գտածոների տարիքը գնահատվում է մոտ 324–184 հազար տարվա միջակայքում․ սա մայրցամաքային Չինաստանում այս տեսակի ներկայության ամենաուշ շրջանի հուսալիորեն թվագրված վկայությունն է։
Հյուսիսատլանտյան հարթ կետերի հետազոտությամբ զբաղվող կոնսորցիումը 2025 թվականի համար գնահատել է այս տեսակի թվաքանակը մոտ 382 կենդանի։ Նոյեմբերի 16-ին հրապարակված գնահատականը 1,8 տոկոսով ցածր է 2024 թվականի վերանայված ցուցանիշից։
Դանիայի Սեյերո կղզում թաղված տղամարդը մանկության տարիներին հիմնականում սնվել է ծովից ստացած մթերքներով։ Նրա ատամների վերլուծությունը ցույց է տվել, որ պատանեկությունից սկսած նա ավելի շատ ցամաքային սնունդ է օգտագործել՝ այն ժամանակ, երբ տարածաշրջանում արդեն հայտնվել էին առաջին երկրագործները։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։
Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։
Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա