Հայաստան կգա երկրորդ բյուջետային ավիաընկերությունը՝ Wizz Air-ը

Քննադատներն ամիսներ առաջ անհնար էին համարում բյուջետային ավիաընկերությունների մուտքը Հայաստան, իսկ այժմ սպասվում է 2-րդի մուտքը: Դեկտեմբերի 16-ին կլինի պաշտոնական հայտարարությունը:

Հունգարական Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևանից դեպի Լոնդոն և Փարիզ ̶̶ այս տեղեկությունը դեռևս հաստատված չէ, բայց մամուլում հենց այդ ուղղություններն են նշվում: Դեկտեմբերի 16-ին նախատեսվում է Wizz Air-ի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ մամուլի ասուլիսը։ Վերջինիս ժամանակ պաշտոնական հայտարարությունները կլինեն:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում երկուշաբթի օրը կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ Wizz Air բյուջետային ավիաընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն, ինչպես հաղորդվում է, մանրամասներ է ներկայացնելու հայկական շուկայում գործունեության մեկնարկի մասին:

Նախատեսվում է, որ ասուլիսին ելույթով հանդես կգան նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և Քաղաքավիացիայի կոմիտեի նախագահը: Տաթևիկ Ռևազյանը դեռևս ամիսներ առաջ էր հայտնել Wizz Air ավիաընկերության հնարավոր մուտքի մասին:

Տարածաշրջանում Wizz Air-ը թռիչքներ է իրականացնում Վրաստանի Քութայիսիից: Հաղորդվում է, որ Հայաստանից շատ մեկնողներ օգտվում են վրացական օդանավակայանից՝ պայմանավորված մատչելի գներով:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ, երբ Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց Wizz Air-ի և Ryanair-ի հնարավոր մուտքի մասին, նրան քննադատեց Կոմիտեի նախկին նախագահը: Շահեն Պետրոսյանն անհնար էր համարել բյուջետային ավիաընկերությունների մուտքը Հայաստան: Սակայն արդեն հայտնի է, որ հունվարի 1-ից Ryanair-ը կանոնավոր թռիչքներ կիրականացնի
Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից նաև Բեռլինից Երևան: Թռիչքներ իրականացվելու են նաև Գյումրիից Մյունխեն ուղղությամբ:

UPD. Քաղավիցիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարություն է տարածել: Նրա խոսքով՝ Wizz Air-ի ինքնաթիռները թռիչքներ չեն իրականացնելու դեպի Լոնդոն և Փարիզ:

Այդ մասին նախօրեին մամուլում տեղեկություններ էին տարածվել, թեև նշվել էր, որ պաշտոնական հայտարարությունը երկուշաբթի օրն է լինելու:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվող թռիչքների մասին տեղեկությունը Տաթևիկ Ռևազյանը նույնպես հերքել է: Նա

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021