Հետազոտությունը ցույց է տվել, որ աբորտ արած կանայք տարիներ անց չեն ափսոսում կայացրած որոշման համար

Կալիֆորնիայի գիտնականները հերքել են տարածված այն տեսակետը, թե հղիության արհեստական ընդհատման որոշում կայացրած կանայք անպայման զղջալու են չծնված երեխայի համար:

Քանի դեռ հասարակությունը, քաղաքական գործիչներն ու կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները վիճում են կանանց իրավունքի վերաբերյալ՝ երեխա ունենալու կամ աբորտ անելու որոշման հետ կապված, ընդունում են օրենքներ, կազմակերպում են բողոքի ակցիաներ, գիտնականները շարունակում են ուսումնասիրել հղիության արհեստական ընդհատման ոչ միայն ֆիզիկական հետևանքները, այլև՝ «զգացմունքայինները»:

Ի հեճուկս տարածված կարծիքի, թե այդ քայլից հետո յուրաքանչյուր կին հոգեպես զղջում է իր արարքի համար, ընկճվածություն է ունենում և այլն, վերջերս հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ, ընդհակառակը, արհեստական ընդհատման և ինքնավնասման մեծացած վտանգի միջև կապ չկա: Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանի գիտնականները որոշել են ուսումնասիրել, թե ինչ է տեղի ունենում երկարաժամկետ հեռանկարում: Turnaway անունը կրող հետազոտությանը մասնակցել է ԱՄՆ-ի 30 տարբեր նահանգներից 667 կին, ովքեր աբորտ են արել իրենց կամքով: Նրանց հարցրել են աբորտից 1 շաբաթ անց, այնուհետև՝ տարեկան 2 անգամ: Արդյունքներն անսպասելի են եղել աշխատանքի հեղինակների համար:

UCSF-ի մանկաբարձ, գինեկոլոգ և վերարտադրության դոցենտ Քորին Ռոքան ընդգծել է հետաքրքիր բացահայտումը՝ որևէ զգացմունքի ինտենսիվությունը չափազանց քիչ է:

2017թ. հունվարին Դոնալդ Թրամփը որոշում է ստորագրել՝ դադարեցնելու այն կազմակերպությունների պետֆինանսավորումը, որոնք զբաղվում են աբորտի քարոզչությամբ այլ երկրներում կամ մասնակից են հղիության արհեստական ընդհատման գործընթացին / ©AFP

Ինչպես պարզվել է, հղիության ընդհատումից 1 շաբաթ անց կանանց 51%-ը հիմնականում դրական էմոցիաներ է դրսևորել, 17%-ը՝ բացասական, 20%-ն ասել է, որ ոչ մի զգացում չունի կատարած քայլի նկատմամբ: Ժամանակի ընթացքում քիչ էմոցիաներ ունեցողների կամ ընդհանրապես չունեցողների թիվը տարեցտարի աճել է՝ 1 տարի անց՝ 45%, 3 տարի անց՝ 63%: 5 տարի անց կանանց 84%-ը նշել է, որ իրեն թեթև է զգում կամ ընդհանրապես չի մտածում արարքի մասին: Միայն 6%-ն է նշել, որ վերաբերմունքը բացասական է:

Անմիջապես աբորտից հետո հարցվածների 95%-ը նշել է, որ ճիշտ որոշում է ընդունել, իսկ հետազոտության վերջում արդեն կանանց 99%-ը չէր կասկածում իր քայլին:

Ինչ վերաբերում է հասարակության կարծիքին, ապա հետազոտության սկզբում հարցվածների 30%-ը հայտնել է, որ կշտամբանքի է ենթարկվել, նույնքան հարցվածներ էլ խոսել են կշտամբանքի չենթարկվելու մասին, իսկ 40%-ը հանրության հետ չի քննարկել:

Գծերը ցույց են տալիս էմոցիաների կանխատեսվող միջին միավորը (վիշտ, զղջում, մեղքի զգացում, ցասում, հանգստություն և երջանկություն) աբորտից հետո և 5 տարի անց՝ համապատասխանեցված որոշման կայացման բարդության մակարդակի հետ / ©Turnaway

Բժիշկ Ռոքան նշել է, որ 5 տարի անց գրեթե բոլոր կանանց մոտ թեթևություն է նկատվել: Նույնիսկ եթե նրանք դժվարությամբ են ընդունել ընդհատելու որոշումը կամ զգացել են, որ հանրությունը չի ընդունի իրենց, հետազոտությունը ցույց է տալիս, որ կանանց մեծամասնությունը որոշ ժամանակ անց համարում են, որ ճիշտ որոշում են կայացրել: Բժշկի խոսքով՝ դա հերքում է այն միտքը, որ կանանց մեծամասնությունը տառապում է աբորտի պատճառով: Նա վստահեցրել է, որ հնարավոր է՝ կանայք զղջան, բայց, դրա հետ մեկտեղ, իրենց համար դա անկասկած ճիշտ որոշում լինի:

Հետազոտության հեղինակները վերապահություն են հայտնել, որ իրենց եզրակացություններով նպատակ չունեն արժեզրկել նրանց զգացմունքները, ովքեր զղջում են հղիության ընդհատման համար, սակայն արդյունքները ցույց են տվել, որ միայն փոքրամասնության կարծիքի հիման վրա սխալ է այդ իրավունքը վերցնել ընդհանրապես բոլոր կանանցից: Turnaway նախագիծն արդեն ունի քննադատներ, որոնց համոզմամբ՝ կանանց ավելի քան 65%-ը, ովքեր սկզբնապես համաձայնվել են մասնակցել հետազոտությանը, հետագայում դուրս են եկել դրանից, ընդ որում՝ մեծամասամբ հենց նրանք են ծանր զգացմունքներ ունենում:

Հղիության արհեստական ընդհատման դեմ պայքարող ակտիվիստ Դևիդ Ս.Ռիրդոնը հայտարարել է, որ հետազոտությունը բացառապես հիմնված է կանանց այն խմբի վրա, ովքեր աբորտից հետո սպասում էին բացասական ռեակցիայի, տարել են ամենացածր սթրեսը և, հնարավոր է, ունեն թերապևտիկ օգուտներ աբորտների մասին հետազոտությունների քննարկումներից, որտեղ հաստատվում է իրենց արարքի «ճշմարտացիությունը»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021