Ծովային փաֆիններին «բռնացրել են» գործիք կիրառելիս

Կենսաբանները պարզել են, որ ծովային թռչունները ևս գործիքներ են օգտագործում: Մինչ այդ նրանք «անխելք» թռչուններ են համարվել:

Փաֆին թռչնի անվանումը, համարվում է, որ պայմանավորված է ոչ թե բանականության բացակայությամբ, այլ կտուցի բթությամբ (ռուս.՝ морской тупик): Չնայած՝ ծովային թռչունները համարվում են «հետամնաց». ջրի տակ ընդհանրապես բարդ է գտնել համապատասխան գործիք՝ օգտագործման համար, և չունեն մանիպուլյացիա անելու հնարավորություն՝ ի տարբերություն, օրինակ՝ ագռավների: Սակայն նոր ուսումնասիրությունները եզրակացնում են, որ ծովային թռչունների մոտ «թաքնված ունակությունները» թերագնահատվել են:

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Դորա Բիրոյի խմբի կենդանաբաններն օգտագործել են ավտոնոմ տեսաձայնագրող սարքեր՝ շարժման ցուցիչով: Դրանց օգնությամբ գիտնականները դիտարկել են ատլանտյան փաֆինի կյանքը երկու վայրերում՝ Ուելսի հարևանությամբ գտնվող կղզում և Իսլանդիայում: Ուսումնասիրելով հավաքված նյութը` նրանք ուշադրություն են հրավիրել այդ թռչունների համար անսովոր վարքին:

Մի դեպքում փաֆինը փայտիկ է օգտագործել՝ մեջքի փետուրներին հասնելու համար: Մյուս թռչունը փայտիկը կտուցով բռնած քորել է կրծքավանդակը: Մասնագետները վստահեցրել են, որ այստեղ պատահականություն չկա. բույն շինելու համար թռչուններն ընտրում են նուրբ և փափուկ ցողունները, իսկ այս պարագայում նրանք կտուցով բռնել են ավելի ամուր փայտիկներ՝ քորելուն հարմար: Մեջքը քորող փաֆինը գտնվել է ջրում՝ իր բնից բավականին հեռու:

Փաֆինը կրծքավանդակն է քորում / ©Science News

Գործիք կիրառելու ընդունակություն ունեցող կենդանիները սովորաբար դրանից օգտվում են որսի կամ «անձնական խնամքի» համար: Ծովում փաֆինի նման թռչունները որսի խնդիր առանձնապես չունեն, ուստի «գործիքի» կարիք ունենում են միայն փետուրները խնամելու համար:

Բայց, հնարավոր է, քիչ տեղեկություններ կան նրանց կյանքի և վարքի մասին, քանզի բևեռամերձ ծովերի կենդանիներին հետևելը բարդ է: Դորա Բիրոն և նրա գործընկերները նշել են, որ երկու տարբեր տարածքներում թռչունների միևնույն վարքը վկայում է այն մասին, որ «գործիքի» կիրառումն այդ թռչունների մոտ սովորական երևույթ է:

Հայտնի է նաև, որ փաֆինների բարեկամ արծաթագույն ճայերը ձուկ որսալիս երբեմն խայծ են կիրառում: Հնարավոր է, որ փաֆինները նույնպես բավականաչափ խելացի են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021