Մանկության «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմում հասուն տարիքում դաժան տեսարաններն առավել ակնհայտ են

«Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի առաջին կադրերը եթեր են հեռարձակվել 80 տարի առաջ: Դրանցում ի սկզբանե մեծ տեղ են ունեցել բռնության ու դաժան տեսարանները: Ներկայացվում են հատվածներ՝ առանց կոնտեքստի:

«Թոմն ու Ջերին» հարուստ պատմությամբ կարճամետրաժ մուլտֆիլմերի շարք է: Առաջին դրվագները եթեր են դուրս եկել դեռևս 1940թ., երբ կերպարները կրում էին Ջասպեր և Ջինքս անունները: Դրանք փոխվել են, երբ MGM ստուդիան 50 դոլար է առաջարկել լավագույն անուններ մտածողին: Բայց արդեն այդ ժամանակ սյուժեների հիմքը բարդացվեց՝ սկիզբ դնելով հիմնական առանձնահատկությանը՝ բռնությամբ և ցավագին ձայներով դաժան դրվագներին:

Ցուցադրման 79 ամյա պատմության ընթացքում սերիաների մեծ մասում Թոմը փորձում է որսալ Ջերիին: Կատվի օգտին են չափերը և ուժը, մկան օգտին՝ միտքն ու խինդը: Ընդհանուր առմամբ՝ սա դասական մուկն ու կատուն խաղի վերաիմաստավորումն է, բայց բավականին արյունարբու տարրերով: Օրինակ, 1940թ. առաջին սերիայում Ջերին ամբողջ ուժով հարվածում է Թոմի աչքին, 1943թ. Թոմը Ջերիին գրեթե մասնատում է կացնով, իսկ արդեն 1944թ. մուկը կատվին սղոցում է:

Դա պայմանավորված էր այն ժամանակվա լսարանի պահանջարկով: Մեծ դեպրեսիայից դուրս եկած ամերիկացի հեռուստադիտողին դուր էին գալիս հասուն և դաժան պատմություններ: Այդ նույն ժամանակ Դիսնեյը ձգտում էր ավելի մեղմ մուլտֆիլմերի. ներքին կանոններն արգելում էին կերպարների մասնատումը սուր գործիքներով: Ուիլյամ Հաննան և Ջոզեֆ Բարբերան՝ «Թոմն ու Ջերին» ստեղծողները, գնացել են գրաֆիկական բռնության ճանապարհով:

Սղոց, կացին, սուսեր, մահակ, ծեծան. այս ամենը հայտնվել և ակտիվորեն կիրառվում էր մուլտֆիլմում: Կարճամետրաժներում Ջերին կարող էր ատրճանակից կրակել Թոմի գլխին, իսկ կատուն ի պատասխան՝ պայթեցնել հակառակորդին: Նվազագույնը մի քանի անգամ կերպարները մահանում էին: Դրան է նվիրված «Թոմի և Ջերիի մութ կողմը» բլոգը:

Բռնության կադրեր՝ «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմից / ©tjournal.ru
Բռնության կադրեր՝ «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմից / ©tjournal.ru

Թոմը Ջերիին բնավ որպես սնունդ չի դիտարկում: Ավելի շուտ՝ նրանք միմյանց ցանկանում են վնաս պատճառել: Հաննա-Բարբերա տանդեմը մուլտֆիլմի վրա աշխատել է 17 տարի. սա «ոսկեդար» է համարվում: Այստեղ շրջան կար, երբ սերիաները ստեղծվում էին «երկաթե վարագույրի» հետևում. չեխ անիմատորները ստիպված էին դրվագները նկարել գրոշների դիմաց և հետևել առավել «ամերիկյան» կեղծանուններով: Կային ժամանակներ, երբ «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի համար պատասխանատու էր Looney Tunes-ը:

2019թ. փետրվարին Twitter-ում հայտնվել է «Թոմն ու Ջերին առանց կոնտեքստի» օգտահաշիվը, որտեղ օգտատերերին հիշեցրել են որոշ դաժան դրվագներ՝ կատվի և մկան մասնակցությամբ: Մայիս ամսին նրա մասին հիշել են «Անտանելի տղամարդիկ» պոդքաստում:

Այդուհանդերձ, «Թոմն ու Ջերին» ունեցել է նաև դասական տեսարաններ՝ առանց բռնության: Դրանք նույնպես կարելի է վերհիշել:

1975թ. Հաննան և Բարբերան վերադարձել են մուլտֆիլմին: Հեռուստատեսային նոր չափանիշների պատճառով Թոմին ու Ջերիին ընկերներ են դարձրել, իսկ դաժան տեսարանները գրեթե չքվել են: Սակայն 7 «Օսկարի» արժանացած կարճամետրաժ սերիաները հիշվել են մեծամասամբ բռնության շնորհիվ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021