Հայաստանում վարակվածության 48 նոր դեպք է հաստատվել

Մահացության 1 նոր դեպք է գրանցվել: Մեկ օրում առողջացել է 61 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1159-ի:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1159-ի՝ վերջին օրվա ընթացքում ավելանալով 48-ով:

Մահացության 1 նոր դեպքե է գրանցվել. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել մահացած 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։ Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։ Ապրիլի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ մահացածների ընդհանուր թիվը 18 է:

Առողջացել են 61-ը՝ ավելի շատ, քան վարակվածության նոր դեպքերը. առողջացածների ընդհանուր թիվը դարձել է 358: Հաղորդվում է, որ փաստացու բուժում է ստանում 783 մարդ:

Նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ այս ընթացքում մոտ 1500 մարդ դուրս է եկել մեկուսացումից:

Կառավարության նիստ / © Նիկոլ Փաշինյան

Թորոսյանը նշել է, որ նրանցից 300-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայություն: Նախարարի խոսքով՝ վերջին 24 ժամում իրականացվել է 810 թեստավորում, որը մյուս երկրների համեմատ մեծ ցուցանիշ է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021