Ադրբեջանում ներքին սոցիալական լարվածությունը դեռ առջևում է. Էլիբեգովա

Ադրբեջանագետի խոսքով` Բաքվի իշխանությունները փախստականներին ամեն կերպ սուբսիդավորելու են, որպեսզի պահեն առաջնագծում։ Դա, նրա համոզմամբ, դժգոհություն է առաջացնելու միջին վիճակագրական ադրբեջանցիների մոտ, ով առանց այդ էլ առանձնապես ոչինչ չստացավ հաղթանակից` հոգեբանական բավարարվածությունից բացի:

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի համոզմամբ` Ադրբեջանում ներքին սոցիալական լարվածությունը դեռ առջևում է։ Նրա խոսքով` առաջին խնդիրը սկսվելու է փախստականների վերադարձից։

Էլիբեգովան նշում է, որ, ըստ ադրբեջանական պաշտոնական դիրքորոշման, իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալուց հրաժարվողները զրկվելու են փախստականի կարգավիճակից ու նրանց համար սահմանված բոլոր արտոնություններից, իսկ նրանց բնակարաններն արդեն խոստացել են շեհիդների (զոհվածների, խմբ.) ընտանիքներին։

Ադրբեջանագետի խոսքով` փախստականները ռազմական գոտի վերադառնալու մոտիվացիա չունեն, հատկապես Բաքվի` քիչ թե շատ ինտեգրված կյանքից հետո։ Շատերն արդեն երկրորդ, երրորդ սերունդն են ապրում, աշխատում, երեխաները դպրոց են գնում։ Էլիբեգովայի կարծիքով` նրանք վախենում են հարմարավետ միջավայրը լքել ու գնալ ապրելու մի օտար վայր, որի հետ արդեն որևէ կապ չունեն։

Էլիբեգովան նշել է նաև անվտանգության հարցը: Նրա խոսքով` փախստականներին ամեն կերպ սուբսիդավորելու են, որպեսզի պահեն առաջնագծում։ Դա, նրա համոզմամբ, դժգոհություն է առաջացնելու միջին վիճակագրական ադրբեջանցիների մոտ, որոնք առանց այդ էլ առանձնապես ոչինչ չստացան հաղթանակից` հոգեբանական բավարարվածությունից բացի: Ավելին, ադրբեջանագետի խոսքով, մի բան էլ դեռ տարիներ շարունակ իրենց գրպանից շարունակելու են պահել փախստականներին, իսկ ենթակառուցվածքի վերականգնման ծախսերի բեռը պետության վրա է լինելու։

Անժելա Էլիբեգովան ընդգծում է, որ թեև Ադրբեջանն արդեն բանակցում է տարբեր երկրների մասնավոր ընկերությունների հետ, սակայն ոչ ոք պատրաստ չի բարեգործությամբ զբաղվել. իրենց պետք են պետական երաշխիքներ` օկուպացված շրջաններում ներդրումներ անելու համար։

Ադրբեջանցի հարկատուն, ադրբեջանագետի պնդմամբ, էյֆորիայից հետո այդ բեռը կզգա։ «Այսինքն, կամ Ադրբեջանը քամելու է իր տնտեսությունը, որ զրոյից վերակառուցի ռազմական գոտին, կամ կիսատ-պռատ մինիմալ պայմաններ է ստեղծելու բնակեցվողների համար, ու ուժով փորձի պահել իրենց, որ չարտագաղթեն»,- նշում է մասնագետը և շեշտում, որ հայկական կողմն այս մասով շատ անելիք ունի, բայց առաջին հերթին «պետք են ցանկություն ու պետական ինստիտուտներ, որոնք կգործեն»։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021