Լեոնարդո Դի Կապրիոն դարձավ 45 տարեկան. նա դեռ չի ամուսնացել

Երկրպագուները հույս ունեն, որ նա գոնե հիմա կամուսնանա. 45-ամյա Դի Կապրիոն արդեն 2 տարի հանդիպում է երիտասարդ մոդել Կամիլա Մորոնեի հետ:

Այսօր դերասան, երկար սպասված «Օսկարի» մրցանակի արժանացած, պրոդյուսեր, բնապահպան Լեոնարդո Դի Կապրիոյի ծննդյան օրն է. նա դարձավ 45 տարեկան: Նրան հասարակությունն առաջին հերթին ասոցացնում է «Տիտանիկ» ֆիլմի հետ:

Հատվածներ «Տիտանիկ» ֆիլմից / ©Hannarodriguez

Դի Կապրիոն խաղացել է նաև բազմաթիվ այլ ֆիլմերում, որոնք մեծ ճանաչում ունեն ու արժանացել են բազմաթիվ մրցանակների: Դերասանն ինքը, երկար սպասելուց հետո, 2016թ. միայն արժանացավ «Օսկարի» մրցանակի:

Դի Կապրիոյի մասնակցությամբ լավագույն ֆիլմերի 10-յակը / ©KOKAREV & ТОП ФИЛЬМОВ

Լեոնարդոն վաղ տարիքից է հայտնվել կինոյում և արժանացել լսարանի համակրանքին: Շատերը նրան համարում են ժամանակակից ամենատաղանդավոր դերասաններից մեկը:

Երկրպագուհիներին միշտ առավել հետաքրքրել է նրա անձնական կյանքը, քանի որ Լեոնարդոն դեռևս ամուսնացած չէ և ընկերուհիներին հաճախ է փոխում: Ներկայումս մամուլում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, որ նա շուտով հավանաբար կամուսնանա, քանի որ արդեն երկու տարի հանդիպում է երիտասարդ մոդել Կամիլա Մորոնեի հետ:

Այս տարվա օգոստոսին լուրեր էին տարածվել, որ Կամիլան հղի է: Դա ենթադրել էին նրա հագուկապից: Ու թեև այդ լուրն այդպես էլ չհաստատվեց, երկրպագուներն անհամբեր սպասում են Դի Կապրիոյի հարսանիքին:

Վերջին շրջանում Դի Կապրիոյի անունն առավել հաճախ կարելի է հանդիպել բնապահպանական միջոցառումների շրջանակներում: Հայտնի դերասանը հսկայական միջոցներ է հատկացնում բնության պահպանմանն ուղված ծրագրերին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021