Բժշկական դիմակ չկա, եղածն էլ շատ թանկ է

Դիմակների դեֆիցիտի մասին մենք դեռ ամսվա սկզբին էինք հայտնել: Պարզվեց, որ դիմակի գինն այս անգամ ավելի շատ բարձրացավ, քան 2009թ. տարածված «Խոզի գրիպի» ժամանակ, երբ առավելագույն գինը 150 դրամ էր: 1000 դրամանոց դիմակի ականատես օգտատերերը նույնիսկ կատակում են:

Դեռևս փետրվարի սկզբին էինք անդրադարձել այս խնդրին` կապված դիմակների սակավության հետ: Այն ժամանակ նոր տեսակի կորոնավիրուսը Հայաստանի սահմաններից շատ հեռու էր, բայց որոշ դեղատներում դրանք արդեն բացակայում էին (կամ արդեն վերջացել էին, կամ «հատուկ էին պահել՝ հետո ավելի բարձր գնով վաճառելու» համար):

Այս օրերին խնդիրը կրկին արդիական դարձավ, քանի որ մարդասպանը վիրուսը հայտնվեց մեր սահմաններում՝ Իրանում ու Վրաստանում: Իրանի հետ սահմանն արդեն փակ է, այնտեղ մահացությունների թիվը հասել է 43-ի, վարակվածներինը՝ 593-ի: Վրաստանում այս պահի դրությամբ 3 վարակված կա՝ 2-ն Իրանից են Ադրբեջանով մեկնել Վրաստան, 1-ն Իտալիայից է վերադարձել:

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեղատներում դիմակների բացակայությունը պայմանավորել է վաճառքի մեծ քանակով՝ նշելով, որ բժշկական կենտրոններն անհրաժեշտ քանակությունը պահեստավորած ունեն, մոտ օրերս ձեռք կբերվի հավելյալ քանակություն: Նախարարը հայտնել է, որ բանակցում է գործարարների հետ՝ Հայաստանում հատուկ տեսակի դիմակներ արտադրելու համար:

Նախարարը նշել է, որ քաղաքացիների կողմից դիմակ կրելու կարիք չկա: Նրա խոսքով՝ սովորական դիմակները չեն պաշտպանի կորոնավիրուսից, իսկ հատուկ դիմակները պետք է կրեն բժիշկները՝ հիվանդության հաստատման դեպքում օգնություն ցուցաբերելիս: Մինչդեռ հրապարակված ուղեցույց-նկարում դիմակը նշված է որպես շնչառական վարակով անձանց հետ շփումից պաշտպանվելու միջոց:

Չնայած նրան, որ նախարարը նշել է, թե դիմակները լուրջ պաշտպանիչ նշանակություն չունեն, բացի այդ՝ կորոնավիրուսն այն վտանգավորությունը չունի, որի համար արժե անհանգստանալ, միևնույն է՝ քաղաքացիներն անհանգստացած են աշխարհում այդ վիրուսի մահաբերության ցուցանիշներից և շարունակում են դեղատներում դիմակ փնտրել: Իսկ որտեղ գտնվում են դիմակներ, դրանց գները նախկին 30-50 դրամի փոխարեն 300-500 դրամի սահմաններում են:

Օգտատերերը՝ դիմակների խնդրի մասին

Օգտատերերը նշում են, որ դիմակներ ընդհանրապես չկան կամ լինելու դեպքում գներն անբնական բարձր են:

Մեկնաբանություն՝ նախարարի գրառման տակ

Օգտատերերը նաև կատակում են.

Օգտատերերից մեկն է հրապարակել / © GIPHY

Հիշեցնենք, որ 2009թ. «խոզի գրիպի» ժամանակ Հայաստանում բժշկական դիմակի գինը բարձրացել էր առավելագույնը մինչև 150 դրամ: Իսկ այժմ օգտատերերն ահազանգում են նույնիսկ 250, 300, 500 կամ 1000 դրամանոց դիմակների մասին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021