Փետրվարի 29, 2020, 11:00
Խմբագրություն Hovhannisyan
579

Խորվաթիայի երկնքում երկնաքար է պայթել

Օգտատերերից մեկը մեքենայի տեսախցիկով արված տեսանյութը հրապարակել է Facebook-ում: Երևում է, թե ինչպես է երկնաքարը սլանում բնակավայրերի վրայով ու պայթում 30 կմ բարձրության վրա:

Կադր տեսանյութից / ©Tomislav Čar / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Խորվաթիայում մեքենայում տեղադրված տեսախցիկն արձանագրել է երկնաքարի անկումն ու պայթյունը: Տեսանյութն օգտատերերից մեկը հրապարակել է Facebook-ում: Նրանում երևում է, թե ինչպես է երկնաքարը մեծ արագությամբ սլանում բնակավայրերի վրայով, այնուհետև տեղի է ունենում պայթյունը:

Ընկնող ու պայթող երկնաքարը / ©Severe Weather Europe

Խորվաթիայի աստղագիտական միության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ավելի քան 30 կիլոմետր բարձրության վրա: Նրա ձայնը հնչել է մի քանի վայրկյան և լսվել երկրի հյուսիսային հատվածում:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն