ԱՄՆ-ում շունը լիզելով վարակել է տիրոջը. ձեռքը մասամբ անդամահատել են

Կենդանիների հետ շփվող մարդկանց ճնշող մեծամասնությունը չի հիվանդանում, սակայն խայթվածները կամ թույլ իմունային համակարգ ունեցողները կարող են վարակվել կենդանիներից:

Ամերիկուհի Մարի Թրեյները սկզբում թուլություն և տճահ զգացողություններ է ունեցել: Նա մտածել է, թե գրիպ է և որոշել է պառկել-հանգստանալ: Բայց քնած ժամանակ Մարիի ամուսինը մի քանի անգամ չափել է ջերմությունը և նկատել, որ նախ՝ այն չափազանց բարձրանում է, ապա` կտրուկ իջնում մինչև 34°C:

Ամուսինը շտապօգնություն է կանչել, կնոջը հոսպիտալացրել են: Բժիշկները պարզել են, որ կնոջ մոտ գանգրենա է ձեռքի այն հատվածում, որտեղ Մարիի շունը լիզել է: Սկսվել է ինտենսիվ բուժումը:

Երկու օր անց բժիշկները դիմել են սեդացիայի (դեղերի միջոցով արհեստական կոմայի մեջ են գցել): Մի քանի օր անց կինն արթնացել է մասնակի անդամահատված ձեռքով: Սկզբում բժիշկները փորձել են չգնալ այդ քայլին, հեռացնել միայն տրոմբները, որոնք Capnocytophaga բակտերիաների պատճառով էին առաջացել: Սակայն հիվանդությունն արագ տարածում է ունեցել, բժիշկները ստիպված դիմել են ծայրահեղության:

Բժիշկները տեղեկացրել են, որ օրգանիզմի այսպիսի ծանր արձագանքը նմանատիպ բակտերիաներին հազվադեպ է, պատահում է միլիոնից մոտավորապես մեկի հետ: Այն նաև անկանխատեսելի է. մարդը կարող է շնից վարակվել այդ բակտերիաներով՝ դրանց ազդեցությանը ենթարկվելով տարիներ շարունակ, և չզգալ բացասական հետևանքները, բայց բավական է իմունային համակարգը թուլանա, և դրանք գլուխ են բարձրացնում:

Հատկանշական է, որ շների 74 տոկոսի բերանում բակտերիաներ կան, սակայն իրենք՝ կենդանիները, դրանից չեն հիվանդանում: Կատուները նույնպես Capnocytophaga տեսակի միկրոօրգանիզմներ են կրում, բայց ավելի քիչ են փոխանցում մարդկանց: Կենդանիների հետ շփվող մարդկանց ճնշող մեծամասնությունը չի հիվանդանում, սակայն խայթվածները կամ թույլ իմունային համակարգ ունեցողները կարող են վարակվել կենդանիներից:

Հավելյալ տեղեկություն

Գանգրենան (փտախտ) բակտերիաների գործունեության հետևանքով մարդու օրգանիզմի կենդանի հյուսվածքների մահացումն է: Վնասված հատվածները սովորաբար սևանում կամ մուգ գույն են ստանում` պայմանավորված հյուսվածքների ոչնչացման հետևանքով առանձնացող ծծմբաջրածնի և արյան հեմոգլոբինի երկաթի փոխազդեցությամբ: Գանգրենան կարող է իրեն ծնող բակտերիաների հետ տարածվել ամբողջ մարմնով, այդ պատճառով դրա դեմ պայքարի լավագույն միջոցը վնասված հյուսվածքների հեռացումն է և հակաբակտերիալ թերապիան:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021